Submitted by H.Aslanyan on
Ստեփան

Ադրբեջանցիները եկվոր են. ադրբեջանցիների պատմահայր. Ստեփան Հասան-Ջալալյան

Օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի նավթային դիկտատոր, ազգությամբ քուրդ Իլհամ Ալիևը 2025թ. նոյեմբերի 3-ին Ադրբեջանի, այսպես կոչված, գիտությունների ակադեմիայում, մասնավորաբար, հայտարարել է.

«Ցարական Ռուսաստանը մի ժամանակ հայերին տեղափոխել է Իրանից ու Արևելյան Անատոլիայից և բնակեցրել մեր Ղարաբաղյան հողում, որպեսզի այստեղ փոխի բնակչության էթնիկ և կրոնական կազմը»:

Հիմնվելով մեջբերման պարզաբանմանը վերաբերելի սկզբնաղբյուրների վրա՝ ադրադառնանք հիշյալ հայտարարությանը:

Մ.թ.ա. 8-րդ դարում Արցախն «Ուրտեխե» կամ «Ադախ» անունով գտնվել է հայկական Ուրարտական պետության կազմում: Համաձայն հունահռոմեական պատմիչներ Ստրաբոնի (մ.թ.ա. 1-ին – մ.թ. 1-ին դարեր), Պլինիոս Ավագի (մ.թ. 1-ին դար), Պլուտարքոսի (մ.թ. 1-ին – 2-րդ դարեր), Դիոն Կասիոսի (մ.թ. 2-րդ – 3-րդ դարեր) վկայությունների՝ պատմական Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը եղել է Կուր գետը: Արցախը, կրկին ըստ նույն պատմիչների, անվանվել է «Օրխիստենե»:

Մ.թ.ա. 8-րդ դարի սկզբում Արցախում գերիշխող է դառնում հայ-արմենական, այսինքն՝ արդեն մեկ ժողովուրդ դարձած հայկական տարրը: 

Մ.թ.ա. 5-րդ դարում Հայաստանով շրջագայած հույն պատմիչ Հերոդոտոսը վկայել է, որ հայկական լեռնաշխարհում, այդ թվում նաև Արցախում, ապրող ցեղերի մեծ մասը համաձուլվել է կազմավորվող հայ ժողովրդի կազմի մեջ:     

Հույն աշխարհագրագետ, պատմիչ Ստրաբոնը, խոսելով իր ժամանակի Հայաստանի ազգագրական վիճակի մասին, տեղեկացնում է, որ ամբողջ երկիրը միալեզու է, նրա ամբողջ ժողովուրդը խոսում է մեկ լեզվով, հասկանալի է՝ հայերեն:

Բացի, այս ամենից, հարկ ենք համարում նշել նաև հետևյալը: Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի ժողովուրդների գենետիկական պատմության վերակառուցմանն ուղղված միջազգային ծրագրի շրջանակներում 2000 թվականին Արցախում իրականացվել է գենետիկական հետազոտություն: Հետազոտությանը մասնակցած ավելի քան 200 տղամարդկանցից վերցված արյան վերլուծությունը ցույց է տվել, որ Արցախի հայ բնակչությունը հանդիսանում է հայ ժողովրդի արևելյան ճյուղի բաղկացուցիչ մասը: Արցախի հայության ԴՆԹ-ն իր մեջ չի ներառում որևէ յուրահատուկ տարր, որը բնորոշ չլինի հայկական գենոֆոնդին:    

Այսպիսով, հիմնվելով վերոնշյալ օտար սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների, ինչպես նաև ժամանակակից գենետիկական հետազոտությունների արդյունքների վրա՝ կարող ենք պնդել, որ Արցախի հայությունը տեղաբնիկ է՝ ավտոխտոն:

Ինչ վերաբերում է կովկասյան թաթարներին, ովքեր 1936 թվականից սկսած անվանվում են ադրբեջանցիներ, ապա հենց ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) պատմահոր վկայությամբ նրանք եկվոր են: Այսպես, ադրբեջանական «պատմագրության» հայր համարվող Աբբաս-կուլի-աղա Բակիխանովը (1794-1847թթ.), ում անունն է կրում Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը, 1991 թվականին Բաքվում վերահրատարակված իր «Գյուլիստան-ի Իրամ» գրքում գրել է. 

«1404 թվականին... Թեմուրը Ղարաբաղում, Գյանջայում և Իրևանում բնակեցրել է իր կողմից Թուրքիայից և Սիրիայից բերված 50 հազար ընտանիքների, որոնց մեծ մասը այն թյուրքերի սերունդներն էին, որոնց Հուլավու խանը բնակեցրել էր Պարսկաստանում և որոնք ժամանակ առ ժամանակ գնում էին Թուրքիա և Սիրիա»:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պատմական տվյալ ժամանակահատվածում մահմեդականների մեծ մասի շրջանում ընդունված էր բազմակնությունը՝ ըստ որի յուրաքանչյուր տղամարդ կարող էր ունենալ մինչև չորս կին, որոնցից յուրաքանչյուրից կարող էր ունենալ միջինը երեքից չորս երեխա՝ կարող ենք մեծ հավանականությամբ պնդել, որ 1404թ. Լենկթեմուրը Թուրքիայից և Սիրիայից տեղափոխել և Արցախում, Գանձակում ու Երևանում բնակեցրել է մոտավորապես 600-800 հազար թյուրքեր, որոնց թվաքանակը ժամանակի ընթացքում բազմապատկվել է:

Բակիխանովը հայտնել է նաև, որ     

«Ղաջարները Ջելայիրյան թյուրքերի ցեղ են... Էմիր Թեմուրը (Թամերլանը) 50 հազար ղաջար ընտանիքների տեղափոխել է Կովկասի տարածաշրջան և բնակեցրել նրանց Էրիվանում, Գյանջայում և Ղարաբաղում, որտեղ ժամանակի ընթացքում նրանք ավելի շատացել են»:

Ինչպես տեսնում ենք, Բակիխանովը, Կովկասի մասին խոսելով, տվյալ դեպքում նկատի ունի Երևանը, Գանձակը և Արցախը: Կովկաս ասելով՝ նա չի հիշատակում Ադրբեջան անունով պետության մասին:

Ըստ Բակիխանովի՝

«…Կուր գետի աջ ափը հանդիսանում էր Հայաստանի սահմանը։ Պլինիոսը և Պտղոմեոսը գրում են, որ Հայաստանի հյուսիսային սահմանը հասնում էր Կուր գետը…»:

Համաձայն Բակիխանովի հայտնած տեղեկության՝ Հայաստանի սահմանը եղել է Կուր գետը: Հատկանշական է, որ Բակիխանովի կարծիքը հիմնված է հունահռոմեական պատմիչների, մասնավորապես՝ Պլինիոսի և Պտղոմեոսի հայտնած տեղեկությունների վրա, ըստ որի՝ Հայաստանի հյուսիսային սահմանը հասել է մինչև Կուր գետ:

Այսպիսով, նկատի ունենալով վերոնշալը՝ կարող ենք պնդել, որ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը, Երևանը մասնավորապես, իսկ բովանդակ Հայաստանն ընդհանրապես, ադրբեջանական համարելու մասին օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամի հայտարարություններ լիովին հիմնազուրկ են ու կեղծիք:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան