Ամերիկյան զորքերը կմնան Սիրիայում. Սպիտակ տուն
Ամերիկյան զորքերը կմնան Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո՝ որպես հակաահաբեկչական առաքելության մի մաս, որն ուղղված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին ոչնչացնելուն։
Այս մասին «Reuters NEXT» համաժողովի ընթացքում տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները։
«Այդ զորքերը գտնվում են այնտեղ շատ կոնկրետ և կարևոր պատճառով, այլ ոչ թե որպես սակարկության առարկա»,- ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։
Ավելացնել նոր մեկնաբանություն