![Լավրով](/sites/default/files/styles/wide/public/2025-02/Sergey-Lavrov-1.jpg?itok=2YYXynMN)
ԱՄՆ-ի «Նախևառաջ Ամերիկան» սկզբունքը նման է Հիտլերի «Գերմանիան ամեն ինչից վեր է» կարգախոսին. Լավրով
ԱՄՆ-ի անցումը «Նախևառաջ Ամերիկան» (America First) հայեցակարգին տագնապալիորեն նման է Ադոլֆ Հիտլերի ժամանակ Գերմանիայում տարածված «Գերմանիան ամեն ինչից վեր է» կարգախոսին. նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի համար իր հոդվածում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Ուժի միջոցով խաղաղություն հաստատելու վրա խաղադրույք անելը կարող է վերջնականապես թաղել դիվանագիտությունը»,- մեկնաբանել է Լավրովը։
ԱԳ նախարարի խոսքով՝ նման հայտարարություններում չի նկատվում նվազագույն հարգանք Վաշինգտոնի միջազգային պարտավորությունների նկատմամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն