Submitted by H.Aslanyan on
Բոինգ

ԱՄՆ կառավարական բանկը 339 մլն դոլարով կվարկավորի զենք փոխադրող ադրբեջանական ավիաընկերությանը

Ամերիկյան կառավարական EXIM բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը 339 միլիոն դոլարի վարկավորումը՝ Boeing ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2026-ի ամառ։ Փաստը, որ Silk Way-ի ինքնաթիռները, ըստ հեղինակավոր լրատվամիջոցների, զբաղվել են զենքի փոխադրմամբ, չի խանգարել ամերիկյան կողմին հաստատել վարկը։ Silk Way-ը համարվում է Ադրբեջանի նախագահի հետ փոխկապակցված ավիաընկերություն։

Այս մասին գրում է «Ազատությունը»։

EXIM բանկի կողմից Silk Way-ի համար Boeing-երի ֆինանսավորման առաջին տեղեկությունները տարածվեցին հունվարի սկզբին։ Բանկը հանրային մեկնաբանություններ էր հավաքում գործարքը ֆինանսավորելու վերաբերյալ։ Մատակարարվելիք ինքնաթիռների քանակը կողմերը չեն հայտնում։ Այս գործարքներում մի դեպքում վարկի երաշխավոր հանդես է եկել իսպանական Santander բանկը, մյուս դեպքում՝ ամերիկյան Մասնավոր արտահանման ֆինանսավորման կորպորացիան (PEFCO): Santander-ը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հրաժարվել է մեկնաբանել այս գործարքում իր դերը։

Silk Way-ի վարկավորման գործարքը ղեկավարել են բանկի խորհրդատու Դեյվիդ Գոլդենը, EXIM-ի տրանսպորտային բաժնի փոխնախագահ Դավիդ Ֆիորին ու նույն բաժնի վարկային մասնագետ Չերիլ Քոնլինը։ Վերջինս 2021-ի ապրիլին մասնակցել էր Բաքվում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած վիրտուալ մի ֆորումի, որի ընթացքում ամերիկացի պաշտոնյաներն ու գործարարները ներկայացնում էին լոգիստիկ հարցերում ամերիկյան տեխնոլոգիաները, ֆինանսական հնարավորությունները։ Քննարկմանը մասնակցել են պաշտոնյաներ Թուրքիայից, Վրաստանից, խոսել տարածաշրջանի «արևելք-արևմուտք տարանցիկ միջանցքի՝ ԱՄՆ-ի առևտրային լուծումներից»։ 2017-ին Չերիլ Քոնլինը մասնակցել էր նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի առևտրային պալատի կազմակերպած մի միջոցառման և խոսել EXIM-ի կողմից ադրբեջանական ընկերությունների հետ իրականացրած ծրագրերից։ Անցած նոյեմբերին EXIM-ի ներկայացուցիչները մեկնել էին Բաքու՝ մասնակցելու COP 29-ին։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ոստիկան
ՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Արցախ
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ջեյհուն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա
Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
ԱԺ
Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում