
Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Էրդողան
Անկարայում Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպմանը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը և պատրաստ է աջակցել դիվանագիտական ջանքերին՝ պատերազմը դադարեցնելու համար։
«Ուկրաինան կարող է հույս դնել մեր աջակցության վրա՝ տարածքային ամբողջականության հարցում: Մենք պատրաստ ենք անել հնարավորը՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Էրդողանը։
Վլադիմիր Զելենսկին իր հերթին երախտագիտություն է հայտնել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ գերիների փոխանակմանը մասնակցելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն