
Անկարայում ընթանում է Ֆիդան-Լավրով հանդիպումը
Անկարայում ընթանում է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: ՌԴ ԱԳ նախարարն այնուհետև կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լավրովը Թուրքիայի մայրաքաղաք է ժամանել փետրվարի 23-ի երեկոյան։ Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ծրագրում է ռուսաստանցի գործընկերոջ հետ քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը և իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները Սաուդյան Արաբիայում և Անկարայի հնարավոր ներդրումը տեղի ունեցողին։
Մասնավորապես, Ֆիդանը մտադիր է հայտարարել Թուրքիայի պատրաստակամության մասին՝ ընդունելու հակամարտության կարգավորման բանակցությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն