Խանդանյան

Ապաշրջափակման հարցով առաջարկներ ենք ներկայացրել Բաքվին. Սարգիս Խանդանյան

 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի:

 Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Չեմ կարող մանրամասնել, բայց, ընդհանուր առմամբ, առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և այն պատկերացումներից, որոնք ՀՀ կառավարությունը ներկայացրել է այս վերջին տարիներին։ Առաջարկների հիմքում այդ երկու սկզբունքներն են՝ ինքիշխանությունը և իրավազորությունը»։

 Խանդանյանը նաև նշեց, որ իր տեղեկություններով՝ Բաքվից դեռևս գրավոր արձագանք չի եղել։

 Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է վարչապետը հայտարարում, որ հնարավոր է փոխադարձ ընդունելի լուծումներ լինեն, եթե Բաքվից դեռ արձագանք չկա՝ Խանդանյանը պատասխանեց.«Այն խոսակցությունից, որը տեղի է ունեցել Կազանում և այնտեղ, ենթադրում եմ, որ որոշակի դետալներ քննարկվել են։ Շատ ճիշտ եք նշում, դրանից հետո հնարավոր է լինի փոխընդունելի լուծում։ Երբ արձագանքը ստանանք, այդ «հնարավոր»-ն ավելի նյութական կդառնա»։

Խանդանյանի խոսքով՝ այս առաջարկն առանձին է ուղարկվել, և այն չի ներառվել Խաղաղության պայմանագրում:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք կնքելու հայտարարության մասին, Խանդանյանը նշեց, որ դրանք նույն սկզբունքներն են, որի մասին խոսում են և որոնք «Խաղաղության պայմանագրի» բանակցությունների, ապաշրջափակման շուրջ խոսակցությունների, սահմանազատման բանակցությունների հիմքն են.«Այս կոնտեքստում շատ կարևոր է ապաշրջափակման կտորը, քանի որ ապաշրջափակման դեպքում տեղի են ունենալու շարժեր՝ կոմունիկացիոն, լոգիստիկ, որոնք օգուտներ են բերելու ինչպես ՀՀ-ին, այնպես էլ Ադրբեջանին»։

 Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ռազմավարական գործարք կնքել, եթե այդ ամենն արդեն «Խաղաղության պայմանագրում» կա՝ պատգամավորն արձագանքեց.«Ռազմավարական գործարք ասելիս՝ խոսքը փաստաթուղթ կնքելու մասին չէ, այլ այդ բոլոր բանակցություններին և քննարկվող իրողություններին  այնպիսի տրամադրություն հաղորդելն է, որոնք փոխշահավետ կլինեն»։

Եթե վարչապետը փոխշահավետ լուծման մասին է խոսում, կարելի՞ է համարել, որ Բաքուն հրաժարվել է միջանցք պահանջելու մտքից՝ Խանդանյանը պատասխանեց.«Ես կարծում եմ, որ պետք է սպասենք Ադրբեջանի արձագանքին, հետո նոր եզրահանգումներ անենք։ Ինչպես գիտեք՝ Հայաստանի համար նման լուծումներն անընդունելի են։ Երբ խոսում ենք փոխշահավետ լուծման մասին կամ փոխադարձաբար ընդունելի լուծման մասին, դա բացառում է որևէ միջանցքային տրամաբանություն»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

դետք
Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. Զելենսկի
ԱԳՆ
Ինչ են քննարկել Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները
Իրան
Իսրայելը ոչնչացրել Է Իրանում խիստ գաղտնի միջուկային կենտրոնը. ԶԼՄ-ներ
Կապույտ
Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում մասնակցել են «Կապույտ կետ 2024» զորավարժություններին
Աբազյան
Անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարեր տեղադրելու պահը. Աբազյանը՝ Կիրանցի սահմանազատման մասին
Խանդանյան
Ապաշրջափակման հարցով առաջարկներ ենք ներկայացրել Բաքվին. Սարգիս Խանդանյան
Բայրամով
Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ. Բայրամով
Վրաստան
Վրաստանը պատրաստ է ավելի ակտիվ միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին աջակցելու գործում. Կոբախիձե
Մասկ
Գաղտնի հանդիպում՝ Իլոն Մասկի և ՄԱԿ-ում Իրանի դեսպանի միջև
Մասուդ Փեզեշքիան
Իրանը միջուկային զենք չի ստեղծել և չի ստեղծելու. Փեզեշքիան
հաջիզադե
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունները՝ Ադրբեջանի Սահմանադրության՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակելու վերաբերյալ
հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնականը պատասխանել է Բորելին
Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը՝ Գրետա Թունբերգի մասնակցությամբ COP29-ի դեմ ակցիային
ԱԳՆ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
Հադրութ
Նրանց փաթեթել էին Արցախի դրոշով ու գնդակահարել. մանրամասներ՝ ադրբեջանցիների ոճրագործություններից
Աբդուլռահիմ Մուսավի
Իրանի բանակի գլխավոր հրամանատարը՝ Իսրայելին ջախջախիչ պատասխան տալու մասին
Փաշինյան
Ժողովուրդ, ես ուզում եմ հասկանալ՝ բա դիլիջանցին ո՞վ է այս երկրում, բա երևանցին ո՞վ է, աշտարակցին ո՞վ է. Փաշինյան
Բորել
Ալիևի հայտարարությունները կարող են խաթարել COP29-ի նպատակները և Ադրբեջանի նախագահության վստահելիությունը. Բորել
Թունբերգ
Արցախահայերը պայքարել են իրենց իրավունքների, ապրելու և գոյատևելու իրավունքի համար. Թունբերգ
ՀՀ ԱԳՆ
ՀԱՊԿ-ի հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել. ԱԳՆ-ն` Մոսկվայում կայացած հանդիպման մասին
Հաագայի դատարան
Հաագայի դատարանը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում բավարարել է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժել երկրորդը
Հաագայի դատարան
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական երկու առարկությունները
եֆտ.-ի
Էրդողանը և Ալիևը փակ ռեժիմով հանդիպում են ունեցել
Հովհաննիսյան
ՀՀ ռազմական բյուջեն 2025թ-ին կկազմի 664,7 մլրդ դրամ. Հովհաննիսյան
ԱԺ
ՔՊ-ն չմասնակցեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հայտարարության քննարկմանը և քվեարկությանը
Գրետա Թունբերգ
Գրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան՝ ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. Ambebi
Ջեյհուն
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են. Բայրամով
Մարկ Լիբբի
ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի մասնագետների խումբը համատեղ աշխատում է ջրային ռեսուրսների կառավարման սխեմայի վրա. Լիբբի
Հաագայի դատարան
Այսօր Հաագայի դատարանը կհրապարակի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը
հաջիև
«Ցավում ենք, որ Հայաստանը մինչ օրս չի պատասխանել»․ Ադրբեջանի նախագահի խորհրդական