Submitted by H.Aslanyan on
Վնաս

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

Օրերս Թուրքիա-Ադրբեջան մեդիաներկայացուցիչների հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը բացահայտ նեղսրտել է թուրքական որոշ ԶԼՄ-ներում պարբերաբար հրապարակվող այն նյութերից, որոնցում խոսվում է Ադրբեջան-Իսրայել համագործակցության, Գազայում տեղի ունեցող ցեղասպանության մեջ ադրբեջանական «ներդրման» մասին։ «Դա մեր սրտին է դիպչում»,- ասել է նա։

Հաջիևը խոսել է ԼՂ խնդրի հետ կապված Իսրայելի կողմից ստացված ռազմական, դիվանագիտական աջակցության մասին, այնուհետև արձագանքել է այն մեղադրանքներին, որ Ադրբեջանը նավթ է վաճառում Իսրայելին՝ ասելով, որ այդ մեղադրանքներ հնչեցնողներն անգամ տեղյակ չեն՝ ինչպես է աշխատում նավթի շուկան։ Միաժամանակ նա արդարացել է, թե այն, ինչ կատարվում է այժմ Պաղեստինում, կախված չէ Ադրբեջանի կամքից։Հաջիևի մասնակցությամբ այս մեդիա-հանդիպման անցկացման օրերին և դրանից առաջ Գազայում տեղի ունեցող իրադարձություններից մտահոգ քաղաքացիները շարունակել են բողոքի ակցիաներ իրականացնել Թուրքիայում։

Թուրքական որոշ ԶԼՄ-ներից և սոցցանցային հրապարակումներից հայտնի է դարձել, որ մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։ Բողոքի մասնակիցները մեղադրել են SOCAR-ին, ապա նաև՝ Թուրքիայի կառավարությանն Իսրայելին նավթ մատակարարելու համար։«Ցեղասպաններին սնող, Պաղեստինի հողերը թալանելու հաշիվներ անող SOCAR-ը մեղավոր է։ Կոլաբորացիոնիստ է։ Բռնարարի կողքին է։ Չենք լռելու, չենք մոռանալու»,- հայտարարվել է ակցիան համակարգող սոցցանցային հարթակներից մեկում։

Օրեր առաջ՝ մայիսի 24-ին, բողոքի գործողություն է տեղի ունեցել Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջև։ Ակցիան իրականացնելու կոչով է հանդես եկել 1999 թ․-ից գործող քաղաքական-հասարակական իսլամական շարժումներից «Ազատ մտքի և կրթության իրավունքների ասոցիացիան» (Özgür-Der)։ Ակցիայի մասնակիցները բռնել են պաստառներ՝ «Դավաճան Ալիևի հետ չի կարող եղբայրություն լինել», «Գրողի ծոցը թող գնա սիոնիստական ռեժիմի հետ բարեկամությունը» և այլ գրություններով։

«Գազայում մեր 50 հազարից ավելի եղբայրներն են սպանվել։ Կոլաբորացիոնիստ Ալիևը որևէ բառ չի ասել այս վայրագության մասին, իսկ ողջ աշխարհը տեսել է լուսանկարները, որոնցում ադրբեջանցի պաշտոնյաները և մարդասպան ռեժիմը բաժակ են խփում։ Սա ամոթ է։ Տալու եք դրա պատասխանը»,-հայտարարել է ակցիայի մասնակիցներից Յասիր Բայրամը։

Özgür-Der-ի նախագահ Ռդվան Քայան էլ նշել է, որ «20 ամիս է ամբողջ աշխարհը խոսում է սիոնիստական ռեժիմին շրջափակելու մասին, Իսրայելի հետ հարաբերություններին վերջ տալու մասին, իսկ Ալիևի դիկտատուրան նավթ է ուղարկում Իսրայելին»։ Նա ասել է, որ «Ադրբեջանի վարչակարգը և Ալիևի դիկտատուրան երբեք չի կարող լինել մուսուլմանական ումմայի մի մասը, և չի կարող լինել մուսուլմանների եղբայր»։

Քայան, ինչպես նախորդ նշված ակցիայի մասնակիցները, խոսել են Իսրայելին նավթի մատակարարման գործում նաև Թուրքիայի մասնակցության մասին։ «Թուրքիան նախորդ տարի մի պայմանագիր էր կնքել, որ Իսրայելին SOCAR-ի միջոցով նավթ չուղարկվի, սակայն մենք գիտենք, որ մատակարարումը դեռևս ինչ-որ կերպ արվում է օկուպանտ ռեժիմին»,-ասել է նա՝ բողոքելով նաև իրենց իշխանություններից։Սոցցանցերի թուրքական տիրույթում այս օրերին այս համատեքստում հաճախ է նկատվում «Ադրբեջանը վաճառում է, Թուրքիան՝ տեղափոխում, Իսրայելը՝ այրում» գրառումը։

BBC-ի թուրքերեն ծառայությունն էլ օրերս հոդված էր հրապարակել այն մասին, թե արդյոք շարունակվում է Թուրքիա-Իսրայել առևտուրն այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է 2024թ․ մայիսի 2-ից Իսրայելի հետ ներմուծումն ու արտահանումը լիովին դադարեցնելու մասին։Լրատվամիջոցը գրել է, որ ՄԱԿ-ի ապրանքային առևտրի վիճակագրության բազայի (UN Comtrade) տվյալների համաձայն՝ 2024թ․-ին Իսրայելը Թուրքիա 600 մլն դոլարի (մոտ 23․3 մլրդ լիրա) արտահանում է իրականացրել, իսկ Թուրքիան Իսրայելին 2024թ․-ին ամենաշատ ապրանք վաճառած երկրների շարքում հինգերորդն է՝ 2․8 մլրդ դոլարով (մոտ 110 մլրդ լիրա)։

Նյութում հիշեցվում է, սակայն, Թուրքիայի առևտրի նախարարության արձագանքն այդ տվյալներին, որոնք բնորոշվել էին ամբողջովին սխալ։ Թուրքիայի առևտրի նախարարությունը պնդել է, որ 2024թ․ մայիսի 2-ից Թուրքիայից դեպի Իսրայել բոլոր ապրանքային խմբերի համար արտահանումը, ներմուծումը և տարանցիկ առևտուրը դադարեցվել է և այն հավասար է 0-ի։ Իսկ 2024 թ-ի առաջին չորս ամիսներին դեպի Իսրայել կատարվել է 1․5 մլրդ դոլարի արտահանում՝ ներառյալ նաև Պաղեստին արված արտահանումը։

Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով էլ՝ 2025-ի առաջին չորս ամիսներին Իսրայել-Թուրքիա առևտուրը մեծապես նվազել է, սակայն զրոյական չէ, ինչպես պնդում է Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունն ու առևտրի նախարարությունը։

Այսպիսով, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերը մշտապես ներկայացվել են որպես «մեկ ազգ, երկու պետություն» ըմբռնման արդյունք՝ հիմնված պատմական, մշակութային և ռազմավարական եղբայրության վրա։ Գազայում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների լույսի ներքո, սակայն, այդ եղբայրական հարաբերություններում նկատվում են որոշակի ճաքեր, որոնք եթե ոչ քաղաքական մակարդակում, ապա առնվազն մեդիադաշտում և հասարակական մակարդակում արտահայտվում են բացահայտ։

Թուրքիայում հիմնականում իսլամամետ շրջանակների դժգոհությունը՝ ուղղված Բաքվի վարչակարգի դեմ, երբեմն նաև սեփական իշխանությունների դեմ օգտագործվող հռետորաբանությունը լիարժեք և կտրուկ գործի չվերածելու համար, վկայում է, որ թուրքական հասարակական ընկալումներում Ադրբեջանն ավելի հաճախ է սկսում ասոցիացվել իսրայելական ռազմական մեքենային աջակցություն ցուցաբերելու հետ։

Թուրքիայում մասնավորապես իսլամամետ շրջանակների համար, որոնք քիչ տոկոս չեն կազմում՝ հաշվի առնելով, որ այդ երկրում իշխող ուժը ևս ձևավորված է հիմնականում այդ շրջանակների աջակցությամբ, գերակայող արժեք է մնում հավատարմությունը մուսուլմանական ումմային, իսկ Ադրբեջանի որդեգրած գործելաոճը, ըստ էության, հակասում է այդ արժեքին։ Այս իրողությունն ազդում է ոչ միայն հանրային նարատիվների, այլև կարող է ազդել «եղբայրության» գաղափարական հիմքերի վրա՝ առաջ բերելով հարցադրումներ, արդյոք հանրային մակարդակում արժեքային այդ հակասությունները կարող են երկարաժամկետ հեռանկարում խորանալ և ընդգծվել նաև որպես քաղաքական տարաձայնություններ։

Աղբյուր`  Ermenihaber

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան
Մակրոն
Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան. հայտնի է օրակարգը
ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը
Եմ
ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային
Տրանզիտ
Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ
Հիպերձայնային
ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ կիրառել հիպերձայնային զենք. Bloomberg
Արսեն
Թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի քաղաքական իշխանությունները Հայաստանի ու հայկական ինքնության դեմ մղվող իրենց քաղաքականության մեջ գործում են սիստեմատիկ ու ծրագրային
Լյայեն
Իրանի պատերազմի հետևանքները Եվրոպայում կարող են զգացվել դեռ ամիսներ կամ նույնիսկ տարիներ. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Նզպ
«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. Փաստ
Թրամփ
Ուկրաինան ռազմական առումով պարտություն է կրել․ Թրամփ
Պուտին
Պուտինը պատրաստ է Հաղթանակի օրվա առթիվ Ուկրաինայում հրադադար հայտարարել
Արարատ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
Եկեղեցի
Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է
Գերի
Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում․ «Արցախի միություն»
Անահիտ
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին
Նախկին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունում է Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը
Հարութ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը․ Հարութ Սասունյան
Հորմուզ
Հորմուզի նեղուցը շրջանցելու համար Պակիստանը 6 տարանցիկ միջանցք է տրամադրել Իրանին
Ինքնաթիռ
Երևանում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը
Նամակ
«Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Վանդալիզմ
Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
Ասրյան։
Ասրյանը Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հարցերը
Վարդան
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ․ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին․ իրանագետ
Եկեղեցի
Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը
Նիկոլ
Առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times
Գրոսսի
Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պատերազմից ի վեր. Գրոսի
Վիրապ
Նոր կենսաչափական անձնագրում պատկերված է նաև Խոր Վիրապը այն կողմից, որտեղից Արարատը չի երևում
Արցախ
Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. հրատապ կոչ՝ միջազգային կառույցներին
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
Վարդան
Իրանը մեղադրում է Բաքվին՝ իսրայելական գործողություններին ներգրավվածության մեջ. Ոսկանյան