Արաղչին եվրոպացի գործընկերների հետ կքննարկի Իրանի միջուկային հարցը
Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին այսօր համատեղ հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների և ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ:
Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային:
Հեռախոսազրույցի ընթացքում կքննարկվի միջուկային հարցը, Իրանի առաջադրած պահանջները, ինչպես նաև՝ բոլոր կողմերին Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարձակումների համար պատասխանատվության ենթարկելու խնդիրները։
Ավելացնել նոր մեկնաբանություն