Submitted by H.Aslanyan on
Աշոտյան

Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արցախյան շարժումը սկիզբ դրեց երկու հայկական պետությունների, որոնք երկուսն էլ այս պահին օկուպացված են։ Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը։

Փաշինյանական ռեժիմը սեփական իշխանությունը պահպանելու համար հանձնել ու հանձնում է ոչ միայն հայկական տարածքներ, գյուղեր ու բարձունքներ, այլև ձեռնամուխ է եղել մի գարշելի քարոզչական արշավի, որի նպատակն է Ալիևին հանձնել նաև մեր հոգիները։

Նիկոլը և նրա բաշիբոզուկները ջանք չեն խնայում հիմա մեզ համոզելու, որ մեր ազգային իղձերը սխալ էին, որ Շուշին ազատագրելը սխալ էր , որ սեփական հայրենիքին տեր կանգնելը սխալ է, որ թուրքերին ցեղասպանության մեջ մեղադրելը սխալ է , որ սխալ էին Վազգենը և Դուշմանը, Մոնթեն և Կյաժը , սխալ էին Դադիվանքը, Գանձասարն ու Ամարասը , սխալ է մեր հավատքը, մեր պատմությունը և մեր մշակույթը։ Մի խոսքով՝ հայ լինելը սխալ է։

Տգետ հիմնավորումներով, բայց խորամանկ մտադրություններով Փաշինյանը, հակադրելով պետությունը հայրենիքին, փորձում է հիմնահատակ հայրենազրկել մեզ։

Ուզում է, որ մենք կորցնենք մեր հայրենիքը նախևառաջ մեր հոգում, մեր սրտում, մեր մտքում։ Որովհետև կորսված հայրենիքը ձեռք բերել դեռ կարող ես, իսկ մոռացված հայրենիքը՝ երբեք։

Հիշեցնենք նրան, որ պետությունը ընդամենը հայրենիքի գոյության ապահովման ձև է, նրա կենսունակությունը ապահովելու միջոց։

Հիշեցնենք նրան, որ հայրենիքը մարմինն է, իսկ պետությունը՝ այն ծածկող մաշկը։

Հիշեցնենք նրան, որ եթե պետությունը քո հայրենիքի վահանը չէ, ապա ու՞մ է պետք այդպիսի պետությունը։ Այդպիսի Հայաստանի Հանրապետությունը այլևս քոնը չէ, մերը չէ, հայերինը չէ։

Իրականում Նիկոլը պետությունն էլ չի սիրում, նա պարզապես իշխանություն է սիրում՝ անհագուրդ, ագահ և մոլեռանդորեն։

Ո՞նց կարող է պետությունը սիրել մեկը, ով մեզ դարձրել է գեոպոլիտիկ բոմժ, ով թքած ունի այդ պետության օրենքների վրա, ում օրոք մեր պետությունը գահավիժել է թուլության և անճարության հատակին, ով թշնամու թելադրանքով պատրաստ է փոխել, այդ պետության Սահմանադրությունը, օրհներգը, զինանշանը։

Այո, նա «սիրում» է պետությունը` մարդու արյունը ծծող մակաբույծների սիրով։

«Ես մարդ եմ, ես հայ եմ , ես քաղաքացի եմ». սա է իրականում արժանապատիվ կյանքի բանաձևը, որից ոչ մեկ չի կարող ջնջել մեր՝ հայ մարդ լինելու փաստը։

Փաշինյանին պիտի պարտության մատնել հայ ժողովրդի դեմ մղվող իր մենթալ պատերազմում։

Իսկ հաջողության բանաձեւը, որ պիտի կանգուն պահի մեզ,  պարզ է.

«Արցախը՝  ես եմ։ Հայաստանը՝ ես եմ։ Հայը՝ ես եմ։

Նիկոլին իշխանազրկողը ես եմ»»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել