Submitted by H.Aslanyan on
Գեղարդ

Արցախի հուշարձանների մի մասը ոչնչացվելու է, մի մասն էլ հռչակվելու է աղվանական կամ ադրբեջանական. «Գեղարդ»

«Գեղարդ» հիմնադրամը ահազանգում է․
​​​​​​​
Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումն ու յուրացումը տասնամյակների պատմություն ունի։ Այն դարձել է պետական քաղաքականություն և ինստիտուցիոնալացված գործելաոճ։

2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության մշակութային հայեցակարգ–2040» փաստաթուղթը, որում ներկայացված է առաջիկա 15 տարիների Ադրբեջանի պետական-մշակութային քաղաքականության տեսլականը, նպատակներն ու կատարման մեխանիզմները կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Ըստ 39 էջանոց փաստաթղթի՝ Ադրբեջանի մշակութային ու լեզվական քաղաքականությունը պետք է անմիջականորեն բխի այդ հայեցակարգի տրամաբանությունից և կետերից։

Հայեցակարգում Արցախը ներկայացվում է որպես «ազատագրված տարածք», որի «մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի և վերականգնվի»։ Գործողությունների ծրագրում նշված է, որ «Ազատագրված տարածքներում մշակութային ժառանգության, այդ թվում՝ հնագիտական հուշարձանների պաշտպանության հետ կապված, պետք է կատարվի գործունեության բարելավում, միջազգային հանրության շրջանում մշակութային ժառանգությանը պատճառված վնասի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում և պատճառված վնասը փոխհատուցելու միջոցառումների ձեռնարկում»։

Վերջին տարիներին Ադրբեջանը զբաղված է Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացմամբ և յուրացմամբ՝ միևնույն ժամանակ հայերին մեղադրելով վանդալիզմի մեջ։  Փորձը ցույց է տալիս, որ պահպանման անվան տակ Արցախի հայկական հուշարձանների մի մասը ոչնչացվելու է «օկուպանտական»-ի անվան տակ, իսկ մյուս մասը հռչակվելու է աղվանական կամ ադրբեջանական։

«Հայեցակարգի առանցքային նպատակներից մեկն է ապահովել Ադրբեջանի մշակութային վերադարձը իր պատմական աշխարհագրություն, վերականգնել Ադրբեջանի ժողովրդի քանդված ու ավերված պատմամշակութային ժառանգությունն ու որպես միավորող գործոն՝ վերականգնել ադրբեջաներենի տարածաշրջանային դերը»։ Ի դեպ, նման ձևակերպումն արտացոլում է Ադրբեջանի հավակնությունները ոչ միայն Հայաստանի, այլև՝ իրեն սահմանակից մյուս պետությունների՝ Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի նկատմամբ։ Ադրբեջանական պաշտոնական խոսույթում այս ձևակերպումները կանոնավոր կրկնվում են Հայաստանի հասցեին՝ անհիմն մեղադրանքների համատեքստում։

Հայեցակարգում ուղիղ չի նշվում «Արևմտյան Ադրբեջան» ծավալապաշտական ու հորինված թեզի մասին, սակայն հաշվի առնելով, որ դա առաջ է տարվում ընդհուպ երկրի նախագահի մակարդակով, այն չէր կարող արտացոլված չլինել փաստաթղթում։ Հայեցակարգի կետերից մեկում նշված է․ «Ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգության վերագրմանը, պաշտպանությանն ու վերականգնմանը վերաբերող միջոցառումների իրականացում պատմական այն աշխարհագրական տարածքում, որտեղ գտնվում է ադրբեջանական ժողովրդի կողմից ստեղծված մշակութային ժառանգությունը»:

Այս կետի իրականացման պատասխանատուններն են Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը, Գիտությունների ազգային ակադեմիան, պետական այլ մարմիններ։

2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի ԳԱԱ-ում ունեցած ելույթում Իլհամ Ալիևն ասել էր, թե «ադրբեջանցի ժողովուրդն ապրել ու ապրում է աշխարհագրական ընդարձակ տարածությունում: Բավական է ասել, որ մեր սահմաններից այն կողմ ամենուրեք ապրում են ադրբեջանցիներ։ Նրանք ապրել են նաև Հայաստանում, բայց վտարվել են։ Այնուամենայնիվ՝ ես վստահ եմ, որ նրանք կրկին կապրեն այնտեղ, քանի որ մենք տեսնում ենք, որ այսօր բոլոր հարևան երկրներում, մեր սահմաններից այն կողմ, ադրբեջանցիներն ապրում են իրենց բնիկ պատմական հողերում»։

Հիշեցնենք, որ Ալիևի հրահանգով, այս ուղղությամբ Ադրբեջանի ԳԱԱ-ում ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները մեկնարկել են դեռ 2024 թվականին, ինչի արդյունքում Ձեռագրերի ինստիտուտում բացվել է «Արևմտյան Ադրբեջանի» հին ձեռագրերի ու փաստաթղթերի ուսումնասիրության բաժին։ Բաքիխանովի անվան Պատմության ինստիտուտում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի պատմության» բաժին, Ազգագրության ինստիտուտում՝ «Արևմտյան Ադրբեջանի բանահյուսության», Նասիմիի անվան լեզվաբանության ինստիտուտում՝ «Տեղագրության» բաժինները։

Ադրբեջանում մի շարք այլ կառույցներ նույնպես զբաղվում են պատմության վերաշարադրմամբ, որի նպատակն է հերքել հայերի բնիկությունը Հայաստանում և տարածաշրջանում, յուրացնել և ոչնչացնել դարերով ստեղծված հայկական մշակութային ժառանգությունը։ Իսկ նախագահ Իլհամ Ալիևի կողմից տրված ուղենիշները վերաբերում են թե՛ հայեցակարգին, թե՛ Ադրբեջանի ԳԱԱ կառույցների գործունեությանը, որոնց խորապատկերում էլ պետք է դիտարկել նաև, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել