Submitted by H.Aslanyan on
Գիրք

Արցախի ժողովուրդը, զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից, դատապարտվեց մահվան. շվեյցարահայ լրագրող

Օրեր առաջ Հայաստանում «Ցեղասպանագիտության շաբաթ» գիտական քառօրյակի շրջանակում տեղի է ունեցել շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» երկլեզու վավերագրության շնորհանդեսը։ Գրքում Սյոնմեզը վավերագրել է Արցախի անկումը (2020-2023), ներկայացրել պատերազմի ողբերգական իրականությունը, մարդկանց պատմությունները և նրանց ոգին։ Թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է գրքի հեղինակի հետ։

- Պարոն Սյոնմեզ, Հայաստանում երկրորդ անգամ լույս է տեսել Ձեր՝ Արցախի մասին պատմող «Վիրավոր արծիվը» գիրքը։ Երկրորդ հրատարակությունում նկարագրել եք նաև արցախցիների բռնի տեղահանումը։ Ի՞նչ կարող եք ասել ձեր գրքի մասին: Ինչպե՞ս ծագեց գաղափարը և ինչպե՞ս որոշեցիք գրքի անվանումը:

- Արցախյան պատերազմից վերադառնալուց հետո ես շարունակեցի հետևել զարգացումներին և գրառումներ անել։ Նկատեցի, որ Արցախի պատերազմի մասին գրեթե ոչինչ չի խոսվում և չի գրվում։ Եթե 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հարյուրավոր գրքեր են հրատարակվել, միլիոնավոր տեսաշարեր և տեքստային աղբյուրներ կան, ապա Արցախի պատերազմի ու ցեղասպանության վերաբերյալ գրեթե չկան փաստաթղթեր կամ հրապարակումներ։ Վերջին շրջանում ակնհայտ է դարձել մի միտում՝ նպատակաուղղված մոռացության մատնել Արցախի ցեղասպանությունը։ Հենց այս գիտակցումով էլ ինձ մոտ միտք առաջացավ հրատարակել այս գիրքը՝ պատմության մեջ հետք թողնելու համար։

Գրքի առաջին հրատարակության մեջ ներկայացրել եմ 44-օրյա Արցախյան պատերազմը, ինչպես նաև այդ պատերազմի վերաբերյալ իմ գնահատականները, դիտարկումներն ու անձամբ իմ կողմից արված լուսանկարները։ Իսկ գրքի երկրորդ՝ վերատպված և ընդլայնված տարբերակում մանրամասնորեն անդրադարձել եմ միջազգային ուժերի (Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի, Ռուսաստանի, Պակիստանի, ինչպես նաև Մերձավոր Արևելքից և Լիբիայից հավաքագրված ջիհադականներից կազմված օկուպանտ և ցեղասպան կոալիցիա) կողմից Արցախի շրջափակման և  օկուպացման շրջանին։

2023 թվականի սեպտեմբերին, Արցախի վրա 9 ամիս շարունակ տևած շրջափակման արդյունքում, հայ բնակչությունը հարկադրված եղավ լքել իրենց հայրենի հողերը։ Այս ամբողջ ժամանակահատվածում Արցախը գտնվում էր լիակատար շրջափակման մեջ։ Արցախի ժողովուրդը ենթարկվել է սովի, ջրի և էլեկտրաէներգիայի բացակայության, առողջապահական ծառայությունների բացակայության և կյանքի պահպանման բոլոր անհրաժեշտ պայմաններից զրկման՝ փաստացիորեն թողնվելով մահվան դատապարտված վիճակում։ Ավել քան 100,000 արցախահայեր ստիպված եղան փախուստի դիմել և ապաստան գտնել Հայաստանում՝ փրկելով իրենց կյանքը։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել
Կատար
Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհայինի առաջին տարում․ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարված
Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր