Submitted by H.Aslanyan on
ՀայաՔվե

Հայրենիքի վաճառքի փորձը ձախողվելու է, այս վարչախումբը կանգնելու է հայ ժողովրդի դատի առաջ. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդն արձանագրում է, որ իշխող վարչախումբը մեր ժողովրդի դեմ նոր տեղեկատվական ահաբեկչություն է սկսել` նպատակ ունենալով շեղելու հանրության ուշադրությունը առկա խնդիրներից, և այդ պայմաններում ստորագրելու երկար նախապատրաստվող կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը։

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Տիրանայում տեղի ունեցած եվրոպական քաղաքական համաժողովից հետո պարզ է դառնում, որ այս վարչախումբը նոր հանձնվողական պարտավորություններ է ստանձնել, այդ թվում՝ իրական Արցախը հավասարեցնելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գոյության կեղծ թեզի հետ։ Այս քայլը ծառայում է Ալիևի բռնապետական վարչակարգին՝ հիմնավորելու Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իր ցնորական ծրագիրը և մեկընդմիշտ փակելու Արցախի հարցը։

Միաժամանակ, վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը խոսում է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին՝ բացահայտորեն ընդունելով Բաքվի պահանջները, այդ թվում՝ հրաժարվելով ՀՀ Անկախության հռչակագրից և դրանում ամրագրված համազգային նպատակներից։ Վարչախմբի գործողությունները վկայում են Հայաստանի ինքնիշխանության փաստացի վերացման և Ադրբեջանի թելադրած օրակարգով գործելու հնազանդ պատրաստակամության մասին։

Հասարակության նկատմամբ շարունակվող տեղեկատվական ահաբեկչությունն ուղեկցվում է կեղծ խոստումներով, թե իբր կհաստատվի կայուն խաղաղություն, որից հետո հայերն ու ադրբեջանցիներն ազատորեն կտեղաշարժվեն և առևտուր կանեն։

Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Բաքվում հայերի դեմ շարունակվում են կեղծ դատավարությունները և հետապնդումները, բռնապետ Ալիևը կրկին խոսում է Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի իրավունքների մասին, ադրբեջանական հրոսակները շարունակում են հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները, շարունակվում է Արցախի հայկական ժառանգության գիշատչական ավերումը։

«ՀայաՔվեն» հայտարարում է, որ հայրենիքի վաճառքի այս հերթական փորձը ձախողվելու է։ Մենք հանձնառու ենք իշխանությունից հեռացնելու թշնամու կամակատարներին և ի վերջո կանգնեցնելու նրանց հայ ժողովրդի արդար դատի առաջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար