
ՔՊ-ն փակ նիստ կանցկացնի Պնախարարի հետ. օրակարգում փողով զինծառայությունից ազատվելու նախագիծն է
ԱԺ-ում այսօր՝ մայիսի 29-ին, ՔՊ-ն փակ նիստ է անցկացնելու, որին մասնակցելու է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Օրակարգում փողով պարտադիր զինվորական ծառայությունից մասնակի ազատման մասին օրինագիծն է, որը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծով առաջարկվում է, որ զինակոչիկը կարող է վճարել 18 մլն դրամ և ծառայել 4 ամիս, կամ վճարել 24 մլն դրամ և ծառայել 1 ամիս։
Ավելացնել նոր մեկնաբանություն