
ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան. քննարկվելու են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան: Բաքվում են պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հակը և Պետդեպարտամենտի եվրոպական հարցերով ավագ խորհրդական Ուայաթ Թելկեն:
Այցի նպատակն է շարունակել երկխոսությունն Ադրբեջանի հետ՝ ելնելով ԱՄՆ-ի շահերից, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Հիշեցնենք, որ նախօրեին Բաքու էր ժամանել ամերիկացի սենատոր Սթիվ Դեյնսը:
Ավելացնել նոր մեկնաբանություն