Submitted by H.Aslanyan on
Արցախ

Արցախում Ադրբեջանի կողմից հուշարձանների և հուշահամալիրների nչնչացման դեպքերը հասել են աննախադեպ մասշտաբների

Բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների և հուշահամալիրների ոչնչացման դեպքերը հասել են աննախադեպ մասշտաբների։ Այս մասին հայտնում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները հատկապես համակարգված կերպով են իրականացնում այս վանդալիզմը՝ առավել ակտիվանալով Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին և դրանից հետո։

Եվ սա այն պարագայում, երբ ադրբեջանական իշխանությունները բաց չեն թողնում որևէ առիթ` ներկայացնելու, թե իբր իրենք «բացառիկ ներդրում» ունեն ֆաշիզմի դեմ պայքարի ու հաղթանակի գործում, և Հայրենական պատերազմի հաղթանակը կերտած հայազգի հերոսներին ու մարշալներին էլ վերագրում է «ադրբեջանական ծագում»` այստեղ ևս խեղաթյուրելով պատմությունը։

Ադրբեջանական կողմի կողմից իրականացվող համակարգված վանդալիզմի հերթական դրսևորումը, ըստ արբանյակային լուսանկարների նախնական վերլուծության, արձանագրվել է բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում։ Նախնական տվյալների համաձայն՝ ամբողջությամբ ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։ Արբանյակային պատկերները հրապարակվել են Արարատ Պետրոսյանի տելեգրամյան ալիքում՝ https://t.me/ararathau/27168 ։

Հարկ ենք համարում նշել, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4 հոդվածը նախատեսում է պատիժներ նաև ՌԴ սահմաններից դուրս Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների համար։

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախում կատարվում է 21-րդ դարի ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը։

Սա պատմություն չէ միայն մի որևէ մշակութային հուշարձանի հանդեպ կատարված վանդալիզմի մասին։ Մենք գործ ունենք քաղաքակրթական պատերազմի հետ, երբ ընդամենը մեկ դար առաջ աշխարհի քաղաքական քարտեզին հայտնված մի պետություն փորձում է «իրեն վերագրել տարածքներ»` հազարամայկաների պատմություն ունեցող Հայաստանում, որի անբաժանելի մասն է եղել ու կա Արցախը և որը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։

Մինչդեռ Արցախում վանդալիզմի ենթարկվող հայկական ժառանգությունը համաքրիստոնեական արժեք է, իսկ Հայրենական հուշարձանները ` անկախ նրանց գտնվելու վայրից, ժողովուրդների հիշողությունն են, որոնք տեսել են ֆաշիզմի ու պատերազմի սարասափները։

Այսպիսի դրսևորումների ու հիմնախնդիրների ֆոնին առնվազն անընդունելի ենք համարում այն դրվագը, երբ ֆաշիզմի գաղափարախոսության կրող, քսենոֆոբիայի ջատագով երկրի առաջնորդի պաշտոնյան` Մեհրիբան Ալիևան արժանանում է բարձր շքանշանի Համայն Ռուսիո Պատրիարքի կողմից։ Մինչդեռ ակնկալում ենք հենց Ռուս Ուղղափառ եկեղեցու արձագանքը` հայկական մշակութային ժառանգության դեմ ադրբեջանական պետության կողմից իրականացվող վանդալիզմի դեմ։

Հուսով ենք, որ այն կունենա համապատասխան գնահատական, որովհետև պատմության մեջ կան էջեր, որոնք հոգևոր ամուր կապերով են շաղկապում մեր երկու ժողովուրդների բարեկամությունը` հասնելով մինչև դարերի խորքը` Կիևյան Ռուսիայի ժամանակներից մինչև Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Պենտագոն
Տվյալներ՝ Ուկրաինայի և Իրանի մասին․ ինչպես է Պենտագոնի պաշտոնյան գործակցել մամուլի հետ
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին
Գերի
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
ԱՄՆ
Պենտագոնը պատրաստվում է կրճատել Թրամփի առաջարկած «ռեկորդային» ռազմական բյուջեն․ Politico
Ուկրաինա
Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները
ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն հայտնել է` Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի
Տիգրան
Փաշինյանի՝ Ադրբեջանին տված Սահմանադրության փոփոխության խոստումն իշխանությանը մտցրել է փակուղի․ Աբրահամյան
Նեթանյահու
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը
Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև․ Պեսկով
Պուտին
Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ Եվրոպայի հետ, բայց պատրաստ է դրան․ Պուտին
Զելենսկի
Զելենսկին հայտնել է ռուսական երկու Սու-34 ոչնչացնելու մասին
Մոհեբ
Իրանը պահանջել է ԱՄՆ-ից ապացույցներ, որ Հորմուզի նեղուցը մաքրվել է ականներից․ Մոհեբի
Ուկրաինա
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
Սիբիգա
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել նույնիսկ տարածքային հարցերը․ Սիբիգա
Ալիև
Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
Բուլղարիա
ՀՀ-ն ու Բուլղարիան կընդլայնեն համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտում
Վարդան
Հարավային Կովկասի ճակատագրում 2023 թ. Արցախի անկումով տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն. իրանագետ
ԱԹՍ
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Վենս
Վենսն առաջարկել է անձամբ գլխավորել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները․ NYT
Ոստիկան
ՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Արցախ
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ջեյհուն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա
Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները