Աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից և սպասում է դրա լուծմանը. Հնդկաստանի ԱԳ նախարար
Աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից և սպասում է դրա լուծմանը, ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն
«Կարծում եմ՝ աշխարհը ինչ-որ առումով հյուծված է: Նկատի ունեմ՝ ուկրաինական հակամարտությունը հսկայական գին է պահանջում, հատկապես երկու գլխավոր դերակատարներից և մնացած բոլորից: Ինչ-որ լուծման գլոբալ պահանջարկ կա»,-ասել է նա:
Արտգործնախարարը նաև նշել է, որ Նյու Դելին չի առաջարկել խաղաղության ծրագիր։
Ավելացնել նոր մեկնաբանություն