Submitted by Անի Երյան on
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, մենք առաջարկներ ստանում ենք, և այդ առաջարկների մասին դուք ուղիղ կամ անուղղակի, այսպես թե այնպես, իմանում եք: Մենք : Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Փաշինյանը  անդրադարձել է  նաև «միջանցք» բառի շուրջ ձևավորված հանրային և քաղաքական զգայունությանը:  Փաշինյանը, որպես օրինակ նշել է, որ Հայաստանի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային ճանապարհը պաշտոնական փաստաթղթերում կրում է  «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցք անվանումը:  «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո «միջան

Այո՛, ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի մասով առաջարկ ստացել ենք, ցանկացած հարց քննարկում ենք ՀՀ տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության հենքի վրա. Փաշինյան

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, մենք առաջարկներ ստանում ենք, և այդ առաջարկների մասին դուք ուղիղ կամ անուղղակի, այսպես թե այնպես, իմանում եք: Մենք : Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը  անդրադարձել է  նաև «միջանցք» բառի շուրջ ձևավորված հանրային և քաղաքական զգայունությանը:

Փաշինյանը, որպես օրինակ նշել է, որ Հայաստանի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային ճանապարհը պաշտոնական փաստաթղթերում կրում է  «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցք անվանումը:

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո «միջանցք» բառը մեզ համար որոշակի ալերգիկ կոնտեքստ է ստացել, բայց շատ դեպքերում միջազգային մեր գործընկերները, երբ որ ասում են միջանցք, մենք մի քիչ վեր ենք թռնում, իրենք էլ իրենց հերթին են վեր թռնում, ասում են՝ բայց ի՞նչ ասեցինք»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը խոսել է նաև ժամանակակից դիվանագիտության գործելակերպի մասին՝ նշելով, որ ներկայումս բանակցային գործընթացի 90 տոկոսը ընթանում է ոչ պաշտոնական ձևաչափով։

Նա նշել է, որ շատ հաճախ մարդիկ ակնկալում են, որ կնքված, ստորագրված փաստաթղթեր կհրապարակվեն, բայց ժամանակակից դիվանագիտությունում շատ բան արվում է էլեկտրոնային նամակագրությամբ, հաղորդագրություններով, տարբեր հավելվածներով։ Վերջնական պաշտոնական փաստաթուղթը կազմվում է միայն այն ժամանակ, երբ բոլոր կողմերը համաձայնության են եկել:

Ավելացնել նոր մեկնաբանություն