
Բաքվի դատարանում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով դատավարությունը
Ապրիլի 22-ին շարունակվել է Բաքվի բանտում ապօրինաբար գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Դատավարությանը» շարունակվել է «տուժողների» հարցաքննությունը։ Նրանցից շատերը «ականի պայթյունի զոհ են դարձել, ինչի հետևանքով անդամահատվել են նրանց վերջույթները»։ Ցուցմունք տված «տուժողների» մեծ մասը դատարան էր եկել հենակներով և ձեռնափայտերով։
Հաջորդ «դատական նիստը» նշանակվել է ապրիլի 29-ին։
Ավելացնել նոր մեկնաբանություն