Submitted by H.Aslanyan on
Արցախ

Բաքվի քայլերի նպատակն է արգելել ԼՂ-ի և էթնիկ զտումների հիշատակումը միջազգային հարթակներում

Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի նիստում պաշտոնական բողոք է ներկայացրել «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (Christian Solidarity International, CSI) կազմակերպության դեմ, որը հանդիսանում է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) խորհրդատվական կարգավիճակ ունեցող անկախ իրավապաշտպան կազմակերպություն։

«ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն»-ից հայտնում են, որ Ադրբեջանի պահանջը միտված է վերանայել CSI-ի այդ կարգավիճակը՝ պատճառաբանելով, թե վերջինս քաղաքական դրդապատճառներով թշնամական գործողություններ է իրականացնում, այդ թվում՝ օգտագործում է «անվավեր կամ հորինված անվանումներ»՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղ անվանումը, ցուցադրում է «Ադրբեջանի աղավաղված քարտեզ»՝ ընդգծելով պատմական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, ինչպես նաև «իրավիճակային փաստերի խեղաթյուրում» է իրականացնում՝ անդրադառնալով այն հայ գերիներին, ովքեր ներկայումս գտնվում են դատավարության փուլում։

«Փաստացի, այս քայլերը նպատակ ունեն լռեցնել անկախ իրավապաշտպանների ձայնը և արգելել Լեռնային Ղարաբաղի և իրականացված էթնիկ զտումների հիշատակումը միջազգային հարթակներում։

Այստեղ առանցքային է ընդգծել, որ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն»-ը (CSI) տարիներ շարունակ ակտիվորեն պաշտպանում և հրապարակայնացնում է Արցախի հայերի իրավունքները՝ օգտագործելով ՄԱԿ-ի տրամադրած մեխանիզմները։ Կազմակերպությունը բարձրաձայնել է ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող էթնիկ զտումների և մարդու իրավունքների այլ խախտումների մասին։ Ընդ որում, CSI-ն բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել միջազգային մակարդակում։ Դրանցից կարելի է նշել 2024 թ․ հուլիսի 9-ին Ժնևում կազմակերպված «Կայուն խաղաղության բանալիները Հարավային Կովկասում» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության՝ հայրենիք վերադարձի իրավունքին՝ որպես տարածաշրջանային արդար և երկարատև խաղաղության նախապայման։

2024 թ․ հոկտեմբերի 1-ին CSI-ն ՄԱԿ-ում կազմակերպել էր մեկ այլ միջոցառում՝ անդրադառնալով Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների ճակատագրին։ Միջոցառումը տեղի էր ունեցել CSI-ի, Աշխարհական Եկեղեցիների Խորհրդի (WCC) և այլ գործընկերների համատեղ նախաձեռնությամբ՝ կենտրոնանալով այն խախտումների վրա, որոնք կապված են ադրբեջանական իշխանությունների կողմից պահվող հայ գերիների նկատմամբ կիրառվող միջազգային իրավունքի նորմերի խախտման հետ։ Վերջերս՝ 2025 թ․ մարտի 18-ին, Ժնևում կազմակերպվել էր ևս մեկ միջոցառում՝ «Հայ պատանդների ճակատագիրը Ադրբեջանում» խորագրով, որի առանցքում Ադրբեջանի կողմից հայ քաղաքացիների նկատմամբ շարունակվող քաղաքական պատանդառության պրակտիկայի և նրանց իրավունքների ոտնահարումների հարցերն էին:

Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը ոչ միայն բացահայտ խախտում է ՄԱԿ-ի խորհրդատվական կարգավիճակ ունեցող կազմակերպությունների գործունեության ազատության սկզբունքները, այլև վտանգավոր նախադեպ է միջազգային իրավունքի տեսանկյունից։ Այն հակասում է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին (ICCPR)՝ հատկապես 19-րդ հոդվածին, ըստ որի յուրաքանչյուր մարդ ունի կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունք, ինչպես նաև 21-22-րդ հոդվածներին, որոնք ամրագրում են խաղաղ հավաքների և ասոցիացիաների ազատության իրավունքը։

Քաղաքացիական հասարակության մասնակցությունը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացին ամրագրված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանների մասին Դեկլարացիայում (1998 թ․), համաձայն որի՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մասնակցելու այդ գործին՝ առանց պետության միջամտության կամ հետապնդման։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի գործողությունները, որոնք ուղղված են «Քրիստոնեական միջազգային համերաշխություն»- կազմակերպության լռեցմանն ու նրա՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների արգելափակմանը։ Ադրբեջանի կողմից 2020-2023 թվականներին Արցախի ամբողջական հայաթափումը, 120․000 մարդկանց հայրենազրկումը, պատերազմական հանցանքները, մարդու իրավուքնների զանգվածային ոտնահարումները, հետապնդումները, խոշտանգումներն ու հիմնարար իրավուքնների ոտնահարումները պետք է իրենց համապատասխան արձագանքը գտնեն միջազգային հանրության կողմից։

Մենք հորդորում ենք ՄԱԿ-ի Հասարակական կազմակերպությունների հանձնաժողովին մերժել Ադրբեջանի կողմից ներկայացված բողոքը։ Կոչ ենք անում ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ պաշտպանել միջազգային իրավունքը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կարևորագույն դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային համակարգում»,- նշված է «ԼՂ փախստականների իրավապաշտպան միության» հայտարարության մեջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Պենտագոն
Տվյալներ՝ Ուկրաինայի և Իրանի մասին․ ինչպես է Պենտագոնի պաշտոնյան գործակցել մամուլի հետ
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին
Գերի
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
ԱՄՆ
Պենտագոնը պատրաստվում է կրճատել Թրամփի առաջարկած «ռեկորդային» ռազմական բյուջեն․ Politico
Ուկրաինա
Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները
ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն հայտնել է` Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի
Տիգրան
Փաշինյանի՝ Ադրբեջանին տված Սահմանադրության փոփոխության խոստումն իշխանությանը մտցրել է փակուղի․ Աբրահամյան
Նեթանյահու
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը
Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև․ Պեսկով
Պուտին
Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ Եվրոպայի հետ, բայց պատրաստ է դրան․ Պուտին
Զելենսկի
Զելենսկին հայտնել է ռուսական երկու Սու-34 ոչնչացնելու մասին
Մոհեբ
Իրանը պահանջել է ԱՄՆ-ից ապացույցներ, որ Հորմուզի նեղուցը մաքրվել է ականներից․ Մոհեբի
Ուկրաինա
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
Սիբիգա
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել նույնիսկ տարածքային հարցերը․ Սիբիգա
Ալիև
Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
Բուլղարիա
ՀՀ-ն ու Բուլղարիան կընդլայնեն համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտում
Վարդան
Հարավային Կովկասի ճակատագրում 2023 թ. Արցախի անկումով տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն. իրանագետ
ԱԹՍ
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Վենս
Վենսն առաջարկել է անձամբ գլխավորել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները․ NYT
Ոստիկան
ՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Արցախ
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ջեյհուն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա
Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները