Submitted by H.Aslanyan on
Սերժ

Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, արժանավոր, բայց, ցավոք, լքված զավակը․ Սերժ Սարգսյան

Ավելի քան մեկ դար առաջ մայիսի 28-ը մեր ժողովրդի համար դարձավ ոչ միայն պետականության վերականգնման, այլև արժեքային փորձության օր․ ասված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձում։

«Ազգային գիտակցությունը, ազատ և արժանապատիվ ապրելու կամքը թույլ չտվեցին գլուխ բարձրացնել հարմարվողականությանը, վախին, թուլակամությանը, պառակտմանը և բոլոր այն ախտերին, որոնք հուսալքություն և պարտվողականություն են սերմանում ազգի մեջ։

Մայիսի 28-ն առաջին հերթին ոգու հաղթանակ էր, որն ապացուցեց մի պարզ ճշմարտություն՝ ուժը չի չափվում միայն զինվորների թվաքանակով ու զինատեսակներով։ Օտարի լծի տակ վախվորած գոյատևելը մեռնելուց էլ վատ է, ազգուրաց, անհայրենիք ապրելը՝ ստորաքարշություն, իսկ սեփական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելը՝ կենսական անհրաժեշտություն։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ծանր, բայց վճռական հաղթանակների խորքային իմաստը հենց սա է։

Հավերժ փա՛ռք հայոց անկախ պետականությունը վերականգնողներին՝ զինվորականից մինչև շինական, մտավորական ու հոգևորական։

Փա՛ռք և պատի՛վ Առաջին Հանրապետությունն անձնվիրաբար կայացրած ազգային-պետական գործիչներին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք կրկին կանգնած ենք պատմական ծանր հանգրվանում, երբ պատերազմում պարտության և պետական կառավարման ձախողման հետ ասոցացվող կապիտուլյանտ իշխանությունները Հանրապետության հրապարակում, պետական հսկայական ռեսուրսների վատնումով, ցինիկաբար զորահանդես են բեմադրում պատերազմի չհաղթահարված հետևանքների, հազարավոր զոհերի, տարածքային կորուստների, ՀՀ սահմանամերձ օկուպացված որոշ տարածքների, բռնագաղթած բազմահազար արցախցիների, Բաքվի բանտերում մինչև օրս տառապող գերիների, անհետ կորածների և խոցելի դարձած պետական սահմանի առկայության պայմաններում։ Սա անբարո քաղաքական հնարք է առաջիկա ընտրություններից առաջ քողարկելու պատերազմի աղետալի հետևանքները, բանակի ներկայիս անմխիթար վիճակը, մոռացության տալու դրա համար պատասխանատվությունը և պետական միջոցների հաշվին ինքնագովազդի տեսարաններ ապահովելու։ Այս ամենի ֆոնին անիմաստ է անգամ խոսել այդ շոուի բովանդակության մասին։

Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը:

Առաջիկա ընտրությունները նաև այս իրավիճակը փոխելու հնարավորություն են: Եվ ես վերստին կոչ եմ անում մեր քաղաքացիներին համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ հունիսի 7-ին ո՛չ ասել պարտության, հուսահատության և ազգային արժեքների նսեմացման խորհրդանիշ դարձած ուժին՝ իր արբանյակներով հանդերձ, սկիզբ դնել բանակի վերականգնմանը, պետականության ու Հայոց ազգային եկեղեցու դիրքերի ամրապնդմանը:

Մեր ժողովուրդը միայն այդկերպ կապացուցի, որ արժանի է հաղթանակած բանակ ունեցող պետության զորահանդեսին»,- նշված է ՀՀ երրորդ նախագահի հայտարարություն-ուղերձում։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել