Submitted by H.Aslanyan on
Բելգիա

Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովում լսումներ են անցկացվել Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության մասին բանաձևի շուրջ

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ապրիլի 2-ին տեղի ունեցան «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆի հրավերով նիստի հիմնական բանախոսներն էին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, «Աջակցություն Արցախին» ասոցիացիայի հիմնադիր Հովհաննես Գևորգյանը, որը երկար տարիներ եղել է նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը։

Լսումների առաջին հատվածում ելույթ ունեցավ դեսպան Բալայանը, որը իր խոսքում շնորհակալություն հայտնեց Բելգիայի խորհրդարանին Հայաստանի համար կարևորություն ունեցող հարցերին մշտական ուշադրություն ցուցաբերելու համար։ Տիգրան Բալայանն ընդգծեց, որ Բելգիայի կառավարության կոալիցիոն ծրագրում ընդգրկվել են Հայաստանի ժողովրդավարական ճանապարհի, արցախահայության վերադարձի և Կովկասում խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին կետեր, որոնց առկայությունը շատ կարևոր և գնահատելի է։

Դեսպան Բալայանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը հանձնառու է խաղաղությանը և պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, բայց Ադրբեջանը շարունակում է արհեստական նախապայմաններ առաջ քաշել, մերժել կառուցողական առաջարկները՝ խոչընդոտելով գործընթացը։ Տիգրան Բալայանն իր ելույթն ամփոփեց՝ հիշեցնելով, որ Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր հնարավոր ագրեսիաները և ապահովելու կայուն խաղաղություն։

Հովհաննես Գևորգյանը, որը Փարիզից տեսակապով էր միացել լսումներին, իր խոսքում ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ միջազգային կազմակերպությունների զեկույցները փաստում են, որ Ադրբեջանը նպատակադրված է եղել արցախահայությանը զրկել իր իրավունքներից, ահաբեկել, ճնշել և ի վերջո՝ ստիպել լքել իրենց տները։ Գևորգյանի խոսքով՝ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիները, գերեզմանները և պատմամշակութային ժառանգությունը, որպեսզի կանխի հայերի վերադարձը։

Հովհաննես Գևորգյանն իր ելույթում միջազգային հանրությանը կոչ արեց վերլուծել այս նախադեպը և ճանաչել Ադրբեջանի քաղաքականությունը որպես հայերի վերացման համակարգված ծրագիր։ Գևորգյանը վստահ է՝ Հայաստանը միջազգային հանրության կողմից չի ստացել բավարար պաշտպանություն, և այժմ ստիպված է ենթարկվել Բաքվի պարտադրած պայմաններին։

Հովհաննես Գևորգյանը նաև կոչ արեց, որպեսզի 10 երկրներ միավորվեն ու նախաձեռնեն ԵԱՀԿ-ի հատուկ կոմիտե՝ հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող խախտումները հետաքննելու համար։ Իր ելույթի ավարտին նա հավելեց, որ Բելգիայի և մյուս ժողովրդավարական երկրների աջակցությունը վճռորոշ է։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր ելույթում նշեց, որ տեղահանված արցախահայությունն ունի վերադարձի իրավունք՝ միջազգային իրավունքի համաձայն։ Կարապետյանն ասաց, որ Շվեյցարիան արդեն ընդունել է այս հարցով օրենք, և Բելգիան նույնպես պետք է աջակցի նման նախաձեռնություններին ու հստակ դիրքորոշում ունենա արցախահայության և ռազմագերիների պաշտպանության հարցում։

Բանախոսների ելույթներից հետո նիստին ներկա պատգամավորներն իրենց ելույթներով ու հարցադրումներով ցանկացան իմանալ, թե ինչպիսին է իրավիճակն այսօր, ինչ կարող են իրենք անել Հայաստանին և արցախահայությանը օգտակար լինելու համար։

Դեսպան Բալայանը նշեց, որ կարևոր է ստեղծել մի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի շարունակական կերպով հետևել արված գործերին։ Բալայանը ցավով արձանագրեց, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանի իշխանությունները նոր նախապայմաններ են սկսել առաջ բերել։ Դեսպանը նշել է, որ հստակ երևում է՝ ադրբեջանական իշխանությունները շահագրգռված չեն խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Խոսելով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին՝ Բալայանն առաջարկեց ստեղծել անկախ բժիշկների խումբ, որոնք կարող են այցելել Բաքվում հայ գերիներին ու տեղում ծանոթանալ նրանց առողջական իրական վիճակին։

Հովհաննես Գևորգյանը Միջազգային քրեական դատարանի անդամ երկրներին կոչ արեց դիմել դատարան՝ քննելու Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների գործած հանցագործությունները։ Գևորգյանի խոսքով՝ արցախահայության վերադարձի իրավունքն օրակարգում չպահելը նշանակում է Ադրբեջանին ուղերձ տալ, որ ուժը կարող է գերակայել միջազգային իրավունքին։

Ներկայացված բանաձևի նախագծի համահեղինակ, պատգամավոր Միշել դը Մաեգդն էլ իր խոսքում նշեց, որ իրենք պարզապես տարածքային հակամարտության ականատեսը չեն, այլ բախվում են ինքնության ջնջման քաղաքականությանը։ «Մի ամբողջ ժողովուրդ արմատախիլ է արվել, նրա հաստատությունները վերացվել են, նրա հիշողությունը ոչնչացվում է», – ասաց պատգամավորը։

Դը Մաեգդը նշել է, որ այս իրավիճակի առջև իրենք պատասխանատվություն ունեն՝ պաշտպանելու հիմնարար իրավունքները, կանխելու միջազգային իրավունքի լուրջ խախտումների անպատժելիությունը։

«Մեր դիվանագիտությունը պետք է գործի վճռականորեն, բայց նաև հետևողականորեն։ Խաղաղությունը չի կառուցվում մոռացության վրա։ Այն կառուցվում է ճշմարտության, արդարության և հիշողության վրա», – եզրափակել է Միշել դը Մաեգդը։

«Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի քվեարկությունը տեղի կունենա Բելգիայի Ներկայացուցիչների պալատի առաջիկա նիստերից մեկի ժամանակ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Լևոն
Այսօր Բաքվի բանտում ապօրինի պահվող գեներալ Լևոն Մնացականյանի ծնունդն է
ՄԱԿ
FT․ 2026 թվականից հետո ՄԱԿ-ի առաքելության երկարաձգումը Լիբանանում հարցականի տակ է
Ստեփան
Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ
Դադիվանք
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ անգամ չկա
Թրամփ
Թրամփը կոչ է արել Զելենսկիին դադարեցնել ՌԴ-ում վառելիքի օբյեկտներին հարվածները
Իրան
Իրանը Ռուսաստանից խնդրել է «Գերան-4» և «Գերան-5» ԱԹՍ-ներ. FT
Զելենսկի
Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել. Զելենսկի
Արաղչի
Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. Արաղչի
Փաշինյան
Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News