Submitted by H.Aslanyan on
Սիրիա

Սիրիայում իսրայելական ավիահարվածը 10 մարդու կյանք է խլել

Սիրիայում իսրայելական ավիահարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Syria TV-ն։ Իսրայելական ուժերը թիրախավորել են Դարաայի շրջանի Նավա քաղաքը։

Սիրիական SANA գործակալության տվյալներով՝ զոհվել է 9 մարդ։

Տեղեկություններ են հաղորդվել, որ զոհերը գրանցվել են իսրայելական ուժերի դեմ պայքարում, որոնք, ի վերջո, նահանջել են ժամեր շարունակ Նավա քաղաքի և Ալ-Ջուբեյլիա գյուղաքաղաքի տարածքում մնալուց հետո։

Ապրիլի 2-ի երեկոյան Syria TV-ի թղթակիցը հայտնել էր, որ իսրայելական ուժերը տասնյակ ռազմական մեքենաներ են տեղակայել և ներխուժել Դարաայի շրջանի Նավա քաղաքի շրջակայք:

Սիրիայի հարավ ներխուժմանը զուգահեռ՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները ապրիլի 2-ի երեկոյան 14 հաջորդական ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հինգ տարբեր շրջանների, այդ թվում՝ մայրաքաղաք Դամասկոսի հյուսիսում գտնվող Մասաքեն Բարզե թաղամասի գիտահետազոտական շենքին և Համայի նահանգի ռազմական օբյեկտներին, ինչի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել է Համայի ռազմական օդանավակայանը, վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ և զինվորներ:

Հարձակումներին զուգահեռ, իսրայելցի պաշտոնյան, որի անունը չի նշվում, Jerusalem Post-ին ասել է, որ Սիրիայի տարածքում Իսրայելի ինչպես հայտարարված, այնպես էլ չհայտարարված ավիահարվածները նպատակ ունեն հստակ ուղերձ հղել Անկարային. «Սիրիայում թուրքական ռազմաբազաներ մի՛ հիմնեք և մի՛ միջամտեք Սիրիայում Իսրայելի օդային գործողություններին»։

Իսրայելական աղբյուրների համաձայն՝ իսրայելական կողմը մտահոգված է Սիրիայում Թուրքիայի աճող դերի առնչությամբ։

«Թուրքիան մարտահրավեր է ներկայացնում: Նա Իրան չէ, սակայն ներկայումս ձգտում է իմպերիալիստական էքսպանսիայի, մարզում ու զինում է սիրիական բանակը և փորձում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Սիրիայի ներսում գտնվող բազաների միջոցով», – ասել են աղբյուրները:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն իր հերթին ընդգծել է, որ «Սիրիայում Իսրայելի նպատակն է ապառազմականացնել երկրի հարավը և ապահովել սիրիական տարածքում վտանգից զերծ մթնոլորտ»:չ

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԹՍ
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Վենս
Վենսն առաջարկել է անձամբ գլխավորել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները․ NYT
Ոստիկան
ՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Արցախ
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ջեյհուն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա
Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
ԱԺ
Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան