Submitted by H.Aslanyan on
Արմեն

Ե՞րբ է մեր պնդաճակատների գլուխը մտնելու, որ Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ հազարամյակներ առաջ. Արմեն Այվազյան

Ս. թ. հունիսի 28-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է շնորհավորական ուղերձ՝ «Թուրքիայի ցամաքային զորքերի հիմնադրման 2234-րդ տարեդարձի կապակցությամբ»։ Թե իբր՝ «թյուրքերի առաջին ցամաքային ստորաբաժանումները ստեղծվել են Մեթե խանի կողմից՝ մ.թ.ա. 209 թվականին», ուստի «խորը հարգանքով հիշում ենք մեր բոլոր պետական գործիչներին և հրամանատարներին՝ Մոդու Չանից (Մետև խանից) սկսած մինչև սուլթան Ալփ Արսլան, Ֆաթիհ սուլթան Մեհմեդից մինչև Գազի Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք»։

Դե, թուրքերին շատ չկա՝ մի քանի տարուց, երբ Փաշինյանի օգնությամբ Հայաստանը կկլանեն, մի նոր հայտարարություն էլ կանեն, թե՝ Հայկ Նահապետն էլ թյուրք էր, քանի որ ապրում էր այսօրվա Թուրքիայի տարածքում, և մի 2000 տարով էլ հետ կտանեն իրենց բանակի ծննդյան տարեթիվը։

Իսկ մե՞նք։

Առնվազն 2000-ական թթ. կեսերից սկսած՝ պարբերաբար, գրեթե տարին մեկ անգամ, քննադատում եմ Հայկական բանակի՝ ՀՀ իշխանության որոշած ծննդյան տարեթիվը, ըստ որի այն իբր ստեղծվել է 1992 թ. հունվարի 28-ին։ Այդ մասին գրել եմ հայկական մամուլում և սոցցանցերում, ինչպես նաև հանդես եկել բազմաթիվ բանավոր ելույթներով։ Բերեմ ընդամենը մեկ-երկու օրինակ։

Դեռևս 2008 թ. փետրվարի 14-ին «Գոլոս Արմենիի» թերթին տված մի հարցազրույցում առաջարկել էի Հայկական բանակի օրվա հարցն այլ կերպ լուծել՝ հաշվելով այն Հայկի և Բելի ճակատամարտի ավանդական տարեթվից։ Իսկ 2008-ին լրանում էր այդ ճակատամարտի 4500-րդ տարեդարձը։ Նշել էի նաև, որ ադրբեջանցիները իրենց բանակի տարեթիվը հաշվում են 1918-ից, ինչը պատմականորեն սխալ չէ։

Մեկ ուրիշ առիթով հիշեցրել էի, որ ՀՀ ոստիկանությունն էլ է իր տարիքը հաշվում 1918-ից, բայց բանակը, չգիտես ինչու՝ 1992-ից, որ անհեթեթություն է։

2020 թ. հունվարի 27-ին Ֆեյսբուքի էջիս գրել եմ․

«Այսօր բազմաթիվ հայտարարություններում դարձյալ կարդում եմ, թե վաղը տոնելու ենք «Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը»։ 
Վերջիվերջո ե՞րբ է մեր պնդաճակատների գլուխը մտնելու, որ Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ հազարամյակներ առաջ, ըստ ամենայնի՝ Ք.ա. 3-2-րդ հազարամյակներում։ 
Հայկական բանակ չէի՞ն, ի՞նչ էին Արտաշես Մեծ Բարերարի, Տիգրան Մեծի, Տրդատ Մեծի, Տիրան, Արշակ ու Պապ արքաների, Սմբատ, Աշոտ, Գագիկ Բագրատունի թագավորների, կիլիկյան հայոց թագավորության հզոր բանակները։ Հայկական չէ՞ր արդյոք Առաջին Հանրապետության բանակը։ 
Իսկ 28 տարի առաջ Հայկական բանակը ոչ թե (առաջին անգամ) կազմավորվել է, այլ ընդամենը ՎԵՐԱՍՏԵՂԾՎԵԼ։ Հասկացե՛ք վերջապես»։

Բայց դե ո՞ւմ ես ասում։ Տասնամյակներով ազգային հարցերը թողնված են բարձիթողի վիճակում։ Բութ, ծանր անտարբերություն է իշխող շրջանակներում։

Ինչևէ, գուցե թուրքերն են լսել իմ առաջարկները ՀՀ ղեկավարությանը և, տեսնելով որ արձագանք չկա, որոշել են առաջ ընկնել ու կյանքի կոչել դրանք՝ բայց արդեն իրենց շահերին համապատասխան։ Չգիտեմ։ Փաստն այն է, որ մենք այսօր ապրում ենք մի տխուր ու նվաստացուցիչ իրականության մեջ՝ պետականազուրկ և անտեր։ Հայաստանում սովորական երևույթ է դարձել ազգային հիշողությունը զոհաբերել բյուրոկրատական անհեթեթ որոշումներին՝ ինքնակամ մոռացության տալով պատմական իրավունքը։

Ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանը դեռևս ազգային պետություն չէ։ Բայց մի օր պիտի դառնա։ Այլապես՝ չի լինի։

Հ.գ. Մեկնաբանությունների դաշտում զետեղում եմ նաև 2022 թ. նոյեմբերի 4-ի դասախոսությունիցս նույն հարցին նվիրված հատվածը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել