Submitted by H.Aslanyan on
Մարգարիտա

Եթե հայերը չհեռացնեն Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը և Հայաստան պետությանը. Մարգարիտա Սիմոնյան

Եթե հայերը չհեռացնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը և Հայաստան պետությանը. նման կարծիք է հայտնել Russia Today միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Հայ Առաքելական Եկեղեցին և հայերին ովքեր ասես որ չեն փորձել ոչնչացնել՝ պարսիկները, օսմանցիները, հռոմեացիները, պարթևները, մոնղոլները։ Բայց 2,000 տարվա ընթացքում դա ոչ ոքի չի հաջողվել: Իսկ այժմ՝ մեր աչքի առաջ, 2,000 տարվա մեջ առաջին անգամ, Հայ Առաքելական Եկեղեցին փորձում է ոչնչացնել մեկը, ով իրեն կոչում է հայ, ով իրականում էլ հայ է ըստ ծագման։ Սա իսկապես անլսելի բան է։ Էֆենդի Փաշինյանը ոչ միայն իր ժողովրդի դավաճանն է, այլև իր հավատքի դավաճանը: Սա իրականում հակաքրիստոսի մի փոքրիկ կտոր է, որը հայտնվել է մեր աչքերի առաջ», - նշել է նա:

Սիմոնյանի խոսքով՝  հայ ժողովուրդը, որն ապրում է Հայաստանում, պետք է հասկանա՝ ժողովուրդը ոչ մի տեղ չի գնա, բայց նրանք ստիպված կլինեն հրաժեշտ տալ հայկական պետականությանը, Հայաստան պետությանը։

«Եվ Փաշինյանին ձայն տված յուրաքանչյուր մարդ նրա հետ միասին պատասխանատվություն է կրում կատարվածի համար։ Քանի դեռ նրանք չեն գիտակցում դա և դուրս չեն գալիս փողոց նույն կերպ, ինչպես ժամանակին դուրս էին եկել նրա հետ՝ նրան իշխանության բերելու համար, եթե հիմա չեն դուրս գալիս նրան հեռացնելու համար, ապա պիտի հասկանան՝ մինչև իմ երեխաները դպրոցն ավարտեն, Հայաստան պետությունը կարող է մնալ միայն պատմության էջերում։ Մենք այնժամ կկարդանք դրա մասին միայն դասագրքերում։ Եվ մենք կդառնանք աշխարհով մեկ ցրված ժողովուրդ՝ առանց պետության, և այլևս երբեք, նույնիսկ հեռանկարային առումով, չենք ունենա հնարավորություն՝ վերագտնելու սեփական պետությունը։ Եթե Հայաստանում ապրող մարդկանց սա գոհացնում է, ապա ինչ ասեմ՝ երևի արժանի են դրան։ Բայց ես չեմ կարծում, որ իրենք գոհ են։ Ես կարծում եմ, որ նրանք մոլորեցված են», - նշել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Իրան
Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը
Հունաստան
Այսօր օրակարգը թելադրում է Հունաստանը, իսկ Թուրքիան միայն արձագանքում է. Հունաստանի վարչապետ
Իրան
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Թրիփփ
TRIPP-ը չպետք է լինի միջանցք, որն օգուտ կբերի մի կողմին՝ մյուսի հաշվին․ Carnegie
Վենս
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Բաղայի
Խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է․ Իրանի ԱԳՆ
Զինվորական
Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում
Սահման
Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանի բացումը առևտուրը կհասցնի 1 մլրդ դոլարի. ԶԼՄ
ՀԱՊԿ
Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել՝ ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն․ Փաշինյան
Գուտերեշ
Մերձավոր Արևելքն ավելի խորն է ներքաշվում ճգնաժամի մեջ, և հետևանքները դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից. Գուտերեշ
Մարգարա
Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. ՀՀ-ն մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան
Կոնգրես
ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Հորմուզ
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար
Հարված
ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները
Հարված
ԱՄՆ-ն լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանին
Միջուկային
ԱՄՆ-ն և Իրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը. NYT
Հարված
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
Զախարովա
Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով․ Զախարովա
Ագն
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ զինվորականներին կոչ է արել լքել Մերձավոր Արևելքի երկրները
Սահման
Ըստ թուրքական պարբերականի՝ սահմանների բացմամբ Թուրքիայի ու ՀՀ-ի առևտրաշրջանառությունը կհասնի 1 մլրդի
Բազա
Իրանը հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում և Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին
Տիգրան
Արդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է. Տիգրան Աբրահամյան
Սպուտնիկ
ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik
Նավ
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Ազով
Ազովի ծովում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակումից զոհված ևս 2 ադրբեջանցիների մարմինները հայտնաբերվել են
Լիբանան
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Զելենսկի
Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հայաստանում, Ադրբեջանում և Մոլդովայում նվազում է․ Զելենսկի
Ադրբեջան
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Պոլսո
Պոլսո Հայոց պատրիարքը և Էրդողանը քննարկել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր
Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  «Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի։ Խաղաղության շուրջ վերջնական բանակցություններն առաջ են ընթանում, եթե միայն տգիտությունն ու հիմարությունը չխոչընդոտեն դրանց։ Շրջափակումը կմնա ուժի մեջ՝ իր ողջ ծավալով և ազդեցությամբ, մինչև վերջնական համաձայնության ձեռքբերումը։ Գործընթացները պետք է արագ զարգանան»,- գրել է Թրամփը։
Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է առաջիկա 2-3 օրվա ընթացքում. Թրամփ