Submitted by H.Aslanyan on
Նիկոլ

Եթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. այն նպատակ ունի հային պանդուխտի գիտակցության մեջ պահել և թույլ չտալ, որ ՀՀ-ն զարգանա. Փաշինյան

Մենք հասկանալիորեն շատ խոսում ենք խաղաղության մասին, բայց ուզում եմ ընդգծել, որ խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է։  Ես ուզում եմ նաև Կառավարության նիստում արձանագրել և նույնիսկ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ 

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի՞նչ կապ ունի սա խաղաղության թեմայի հետ, որովհետև, երբ մենք խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, նկատի ունենալով այն, ինչ հասկանալիորեն և ակնհայտորեն նկատի ունենք, ըստ էության, մենք առաջինը չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն և տնավորվեն: Սա շատ կարևոր է, որովհետև խաղաղությունը միայն պայմանագիր չէ, խաղաղությունն այն է, որ մարդը խաղաղվի: Չկա ավելի դաժան և տառապալի բան, քան սպասումը»,- նշել է նա:

Վարչապետն ասել է, որ մենք, որպես ժողովուրդ, ավելի քան 100 տարի է այդ սպասումով ենք ապրում:

«Ուզում եմ ընդգծել, որ սա կայսերական քաղաքականություն է, սա հակահայկական, ապահայկական քաղաքականություն է, որ մի խաղաղվեք, էսա կվերադառնաք կամ կվերադարձնենք, էսա Ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի, էսա կվերադառնաք Վան, Մուշ, Կիլիկիա և այդպես շարունակ: Այս քաղաքականությունն ունի երկու նպատակ, առաջինը՝ հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ, և երկրորդը՝ թույլ չտալ, որ ՀՀ-ն որպես պետություն կայանա:

Այդ ի՞նչ երևույթ է, որ մարդը ծնվել, մեծացել է Հայաստանում, ապրում է ենթադրենք՝ Քաջարանում, Դիլիջանում կամ որևէ տեղ: Ինքն այստեղ է ծնվել, մեծացել, իր հայրն այստեղ է ծնվել, մեծացել, բայց ասում ես՝ դու որտեղի՞ց ես, ուզում ես իմանալ՝ որտեղ է ապրում, փողոցը և այլն, ասենք՝ մարդը կարող է ասել ես Վանից եմ։ Թվում է, թե այս ինչ հետաքրքիր, հայրենասիրական մոտեցում է, բայց սա լրիվ ուրիշ երևույթ է, սա կայսերական հայրենասիրության դրսևորում է: Չեմ վարանի, էլի ուզում եմ ասել, ավելի կոնկրետ «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է:

Մենք խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց երբ խոսում ենք խաղաղության խնամքի մասին, դա նշանակում է սոցիալ-հոգեբանական մակարդակում է, մենք պետք է խաղաղվենք»,- հավելել է Փաշինյանը։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել