Submitted by H.Aslanyan on
Վահե

Եթե պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը հայտնվելու են Արագածի ստորոտում․ Վահե Հովհաննիսյան

Պարզ ասած, եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի ստորոտում։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Հայաստանի իշխանությունը՝ որպես խաղաղության դեմ «ամենագրգռիչ» գործոն

Երեկվանից շրջանառվող «տան պատի նկարը, որը հարևանի մոտ էմոցիաներ կառաջացնի» թեման իրականում ավելի լուրջ քննարկման պիտի տաներ։ Քֆուրից անդին քննարկումներն ավելի լուրջ հարցադրումների են բերում։ Գրգռիչների հանումը կամ մեղմումը իսկապես միջպետական հարաբերությունների կարգավորման ժամանակ կարևոր նշանակություն ունի։ Եվ հակառակը, այդ գրգռիչների անգրագետ կամ միտումնավոր չարաշահումը հանգեցնում են պատերազմի՝ կա´մ անգրագիտաբար, կամ՝ միտումնավոր։

Նույն մարդիկ անում էին հակառակը

2018-2019-ին նույն մարդիկ Նիկոլը, Արմեն Գրիգորյանը և այլոք արել են լրիվ հակառակը. Շուշիում ցուցադրական քեֆն ու պարը, հայտնի ցուցադրական հարսանիքը, Ստեփանակերտում՝«Արցախը Հայաստան է և վերջը». սրանք Արդբեջանին նվաստացնող գրգռիչներ էին։ Տավուշյան մեկ դիրքի ընդհարումը Սարդարապատի չափ ուռճացնելը, թուրք գեներալի զոհվելը ֆետիշացնելը, հարյուրավոր մեդալների, շքանշանների, հերոսի կոչումների շռայլումը. սրանք ցուցադրական գրգռիչներ էին։ Բանակցային դետալները բացահայտելը և դրանով Ադրբեջանում հեղափոխություն հրահելու սպառնալիքը՝ ուղիղ գրգռիչ էր արդեն ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ իշխող ընտանիքի հանդեպ։ Այս գրգռիչների անխիղճ օգտագործումն ի վերջո բերեց պատերազմի։ Պատերազմ, որը չպետք է լիներ, բայց եղավ, և հետևանքը հինգ հազար զոհերն էին ու կորսված Արցախը։ Հիմա նույն մարդիկ զսպվածության դասեր են տալիս։

Փոխադարձություն

Գրգռիչների մեղմումը կարող է օգտակար լինել, եթե այն արվում է փոխադարձաբար։ Այսօր Ադրբեջանը ֆիզիկապես ոչնչացնում է հայկական քաղաքներն ու գյուղերը, որտեղ դպրոցների գրատախտակներին դեռ հայերեն նախադասություններ կան գրված։ Ամարասն ու Գանձասարը սարքում է գոմ, պղծում է թարմ ու հին գերեզմանները։ Ֆիզիկապես քանդում է 150 հազար մարդու տները։

Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան՝ պարզապես սեփական իշխանության՝շառլատան լինելը։ Եթե Ադրբեջանը ֆիքսի, որ այս ամենը Հայաստանի իշխանության համար գրգռիչ չէ, և հայ ժողովրդի համար այնքան վիրավորական պրոցես չէ, որ այն փոխի իր իշխանությունը, այն անելու է իր հետևությունը՝ Հայաստանն այլևս կենսունակ պետություն չէ, հետևաբար… Արարատը երբեք չի եղել տարածքային պահանջի սիմվոլ, այն լրիվ ուրիշ բանի մասին է, և եթե անունակ իշխանության ջանքերի շնորհիվ այն դառնում է գրգռիչ գործոն, դա ուրիշ իրականություն է ստեղծում։ Պարզ ասած, եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի ստորոտում։

Ըստ իս, սա ամենակարևոր թեման է, որը պետք է բացվի. ո՞րն է մեր իրականությունը, ինչո՞ւ է այն այսպիսին դարձել, և ինչպե՞ս փոխել այդ իրականությունը։ Շարունակաբար անդրադառնալու եմ այս հարցերին»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո