Submitted by H.Aslanyan on
Էրդողան

Եվրոպայի անվտանգությունն անհնար է առանց Թուրքիայի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո հեռուստաուղերձում հայտարարել է, որ Եվրոպայի անվտանգության ապահովումն առանց Թուրքիայի մասնակցության անհնար է, և դա ցույց են տվել վերջին շաբաթների թեժ բանավեճերը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Եվրոպայի կարիքը Թուրքիայից ոչ միայն անվտանգության ոլորտում, այլ նաև շատ այլ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, դիվանագիտության և առևտրի, բացահայտորեն ճանաչվել է»,- հայտարարել է նա։

Էրդողանն ընդգծել է, որ Անկարան պատրաստ է զարգացնել հարաբերությունները եվրոպական երկրների և ԵՄ-ի հետ ընդհանուր շահերի շրջանակում և փոխադարձ հարգանքի հիման վրա։

«Քանի որ մեր եվրոպացի ընկերները ռացիոնալ հիմքի վրա են ձևակերպում իրենց քաղաքականությունը, նրանք գիտակցում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունը։ Մենք դրանք տեսնում ենք որպես խոստումնալից զարգացումներ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ապագայի համար»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ աշխարհում տեղի ունեցող արագ և անկանխատեսելի փոփոխությունները վկայում են Անկարայի և Բրյուսելի միջև հետագա երկխոսության և ինստիտուցիոնալ համագործակցության անհրաժեշտության մասին։

Մեկնաբանելով թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ միանգամայն հնարավոր է, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները այլ լիցք ստանան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում։

Խոսելով ամերիկացի գործընկերոջ հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի մասին՝ նա նշել է, որ խոսակցությունն անցել է անկեղծ մթնոլորտում։ Քննարկվել են բազմաթիվ կարևոր հարցեր, այդ թվում՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելու հետ կապված բոլոր առկա խոչընդոտների վերացումը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վարդան
Հարավային Կովկասի ճակատագրում 2023 թ. Արցախի անկումով տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն. իրանագետ
ԱԹՍ
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Վենս
Վենսն առաջարկել է անձամբ գլխավորել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները․ NYT
Ոստիկան
ՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Արցախ
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ջեյհուն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա
Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
ԱԺ
Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»