Գաղտնի հանդիպում՝ Իլոն Մասկի և ՄԱԿ-ում Իրանի դեսպանի միջև
Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանիի հետ։ Կողմերը քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը թուլացնելուն վերաբերող հարցեր:
Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Գործարարի և Իրանի ներկայացուցչի հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքի գաղտնի վայրում և տևել ավելի քան մեկ ժամ։Իրանի պաշտոնական անձինք հանդիպումը որակել են որպես «դրական» և «լավ նորություն»:
Իր հերթին Թրամփի հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունգը ոչ հաստատել, ոչ հերքել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակցի հանդիպումը Իրանի ներկայացուցչի հետ։
«Մենք չենք մեկնաբանում մասնավոր հանդիպումների մասին հաղորդագրությունները, որոնք եղել կամ չեն եղել», - ասել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն