Submitted by H.Aslanyan on
Տաթև

Գերագույն գլխավոր ստախոսը Ալիևի առջև պարտավորություն ունի, Եկեղեցու գլխին լրջագույն վտանգ է կախվել

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Երբ երկրի գերագույն գլխավոր ստախոսը եղբայր է կոչում հոգևորականներին, ներառյալ՝ Կաթողիկոսին, ում նա վիրավորել, հայհոյել, զրպարտել ու վատաբանել է ամենախուլիգան բառամթերով, նա ուղղակի ուզում է ասել, որ ինքը հենց Կայենն է, այն Կայենը, որ սպանեց իր եղբորը՝ Աբելին։

Իսկ Աստվածաշնչյան ընկալումներից դուրս էլի շարունակում եմ պնդել, որ Փաշինյանը չունի ու չի կարող ունենալ կաթողիկոսին հեռացնելու որևէ իրավական գործիքակազմ, բայց միևնույն ժամանակ նա Ալիևի առջև ստանձնած պարտավորություն ունի, ուստի հետքայլ չի անելու։ Դրա համար շարունակում է ամենօրյա մակարդակով հոգեբանական պատերազմ վարել։ Մյուս կողմից՝ փորձում է եկեղեցու ներքին պառակտման կոչեր անել՝ տեսնելու համար, թե ով առաջինը պատրաստ կլինի ներսից քանդել եկեղեցին։

Ի պատիվ մեր հոգևորականների՝ նրանք միաբան են՝ հասկանալով, որ խոսքը բնավ կաթողիկոսի ու նրա անձի մասին չէ, խոսքը Հայոց առաքելական եկեղեցու գլխին կախված լրջագույն վտանգի մասին է, քանի որ եկեղեցին չի տեղավորվում Փաշինյանի ու Ալիևի նախագծած պետության մոդելի մեջ։ Եթե անգամ վաղը Գարգեին Բ-ի փոխարեն լինի այլ կաթողիկոս ու համարձակվի խոսել Արցախի մասին, արժանանալու է նույն ճակատագրին, կասկած չունենաք։

Հայ առաքելական եկեղեցին դա Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության ու ինքնության մասին է՝ անկախ քաղաքական հայացքներից ու անգամ կրոնական զգացմունքներից։ Ուստի այս հարվածը պահել է պետք՝ խոհեմությամբ, համբերությամբ, շրջահայացությամբ ու միաբանությամբ։ Տա Աստված, որ մեր հոգևոր հայրերը՝ կաթողիկոսից մինչև ծխական քահանա գտնեն այդ ուժն ու իմաստությունը՝ Հայ Առաքելական եկեղեցին ու ըստ այդմ նաև՝ Հայ ազգային պետությունը Կայենից պաշտպանելու համար։

Իսկ Հայ ազգային պետության կազմաքանդումը կանխելու միակ հիմնարար ձևը եղել ու մնում է խնդրին քաղաքական լուծում տալը։»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել