ՀԱՄԱՍ-ը չի բացառել Իսրայելի ուժերի ներկայությունը Գազայում մարտերի ավարտից հետո
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն առաջին անգամ հայտարարել է, որ կարող է համաձայնել գործարքի, որը թույլ կտա իսրայելական ուժերին ժամանակավորապես մնալ Գազայում մարտական գործողությունների ավարտից հետո: Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով միջնորդներին։
Պարբերականի աղբյուրի համաձայն՝ խոսքը Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև ընկած Ֆիլադելֆիական և Նեցարիմ միջանցքի մասին է, որը Գազայի հատվածը բաժանում է երկու կեսի։ Շարժումը նաև համաձայնել է, որ ինքը ներկա չի լինի Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև գտնվող Ռաֆահ անցակետի պաղեստինյան կողմում:
Պարբերականը գրում է նաև, որ ներկայիս առաջարկի շրջանակում Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը դիտարկում են 60-օրյա հրադադարը, որի ընթացքում Գազայի հատվածում կազատվեն մինչև 30 պատանդներ։ Դրա դիմաց Իսրայելը կազատի մի շարք պաղեստինցի բանտարկյալների և թույլ կտա ավելացնել մարդասիրական օգնության հոսքը դեպի անկլավ:
Ավելացնել նոր մեկնաբանություն