ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորում

Հայաստանը հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում դրականորեն է տրամադրված . ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստանը դրական է տրամադրված հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առումով. ՀՀ ԱԳ փոխնախարար

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Պորտուգալիայում անցկացվող ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումին, որի շրջանակում ելույթով հանդես է եկել Դաշինքի բարեկամների խմբի հանդիպմանը։ 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Իր խոսքում Վահան Կոստանյանը երախտագիտություն է հայտնել հյուրընկալ երկրին՝ Պորտուգալիային, և ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի քարտուղարությանը ֆորումի կազմակերպման և օրակարգում արդի թեմաների ընդգրկման համար:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը՝ ատելության խոսքին, ռասայական և էթնիկ խտրականության ու այլատյացության հակազդմանն ուղղված համատեղ ջանքերին։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է. 

«Կանխարգելման օրակարգը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի հեղինակն է: Այս տարվա դեկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանում հինգերորդ անգամ կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Գլոբալ ֆորումը, որի առանցքում է ցեղասպանության և այլ ոճրագործությունների վտանգի վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը։

Մշակութային ժառանգության վրա հարձակումները, ինչպես նաև մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը, որոնց մենք ականատես ենք լինում բազմաթիվ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, շարունակում են լուրջ մտահոգության տեղիք տալ և առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում Հայաստանի համար»:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրմապնդմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ չնայած առկա բոլոր խոչընդոտներին՝ Հայաստանը դրականորեն է տրամադրված հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում և վերջիններիս կողմից փոխադարձ կառուցողական քայլեր է ակնկալում: 

Հանդիպման արդյունքներով ընդունվել է Քաշքայշի հռչակագիրը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ի
«Արազ-2024». Իրանի և Ադրբեջանի զինվորականները սկսել են վարժանքները
ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորում
Հայաստանը հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում դրականորեն է տրամադրված . ՀՀ ԱԳ փոխնախարար
LH
Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
Artsakh
«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Թ
Թուրքիան՝ ԱՄՆ-ից F-35 կործանիչներ ստանալու հնարավորության մասին
Arm
ԱՄՆ-ն փորձում է ամբողջությամբ ենթարկել Հայաստանը. ՌԴ ԱՀԾ
Արցախ, Քարվաճառ, Դադիվանք
Բաքուն օկուպացված հայկական Դադիվանքը հանձնել է Ուդի համայնքի տնօրինությանը
LI
Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի
Ուշակով
Կասկածի տակ չենք դնում Հայաստանի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու հարցը. Ուշակով
T
Թուրքիայում 54 ենթադրյալ ահաբեկիչների են ձերբակալել
ՀԼ
Ցանկանում ենք՝ հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա. Լեհաստանի նախագահ
րտւս
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել․ Enikos
Յաշար Գյուլեր
Խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանում կապահովի հանգստություն և կայունություն. Յաշար Գյուլեր
Վերդիև
Ադրբեջանում ռազմական փորձագետ է ձերբակալվել՝ պետական ​​գաղտնիքներ հրապարակելու մեղադրանքով
ամն ազ
Ի՞նչ են խոսել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահները. Ալիևը զանգահարել է Թրամփին
ՀԱՊԿ
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Թ Ն
Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի և Գազայի խնդիրները
ՊՆ
Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի
Արծվիկ Մինասյան
Ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց. Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Շարմազանով
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Օլիվիե Դըկոտինյի
Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Տիգրան Աբրահամյան
Կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք. Աբրահամյան
Նիլ Հաուեր
Արգելել են Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած լրագրողի մուտքը Թուրքիա
զոր
Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել
ազ
Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրահանգել է մարտական բարձր պատրաստության բերել զորքերը. Վլադիմիր Պողոսյան
Գալստյան
Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Զ
Հայաստանը ցանկանում է, որ «Զանգեզուրի միջանցքն» անցնի իր տարածքով. Ուրալօղլու
4
Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի
հաջիև
Նրանց վերադարձը կքննարկվի Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան. Հաջիևի սադրալից հայտարարությունները
29
COP29-ի կանաչ գոտում կանցկացվի «Ադրբեջանական Երևան» կոչվող միջոցառումը