Հայաստանում դեռ չգիտեն, թե որքան կարժենա «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
Հայաստանում դեռ չգիտեն, թե որքան կարժենա «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ամբողջական իրականացումը։ Նման եզրակացության կարելի է հանգել՝ ելնելով Sputnik Արմենիայի պաշտոնական հարցմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանից։
Մասնավորապես, մենք պաշտոնական հարցում ենք ուղարկել կառավարություն ու փորձել ճշտել, թե ծրագրի մեկնարկից հետո առաջին փուլում և դրան հաջորդող ժամանակահատվածներում բեռնափոխադրումների ինչ ծավալ է կանխատեսվում, համապատասխան ենթակառուցվածքի կառուցման որ փուլերն են արդեն ավարտվել, որ հատվածներն են առավել տեխնիկական ներդրումներ պահանջում (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ կամ լոգիստիկ կենտրոններ), նախատեսվում է արդյոք բեռների վերահսկման ժամանակակից համակարգեր և այլն: Արդյունքում պատասխանը ստացել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Մասնավորապես, գերատեսչությունից հայտնել են, որ այդ բոլոր հարցերը գտնվում են ընթացիկ ուսումնասիրության փուլում։
«Ներկայումս իրականացվում են ավտոմոբիլային (և երկաթուղային) ճանապարհների շինարարության տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ և գնահատումներ, որոնց արդյունքները հասանելի կլինեն 2026 թվականի առաջին եռամսյակում»,- հստակեցրել են գերատեսչությունում:
Ավելացնել նոր մեկնաբանություն