Submitted by Անի Երյան on
«Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան»   20-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ  (հատված)   Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ցեղասպանությունը ցեղասպանված ժողովրդի ինչպիսի հատկանիշներ է ի ցույց դնում, մտածե՞լ եք, թե ինչպես է հնարավոր դառնում ցեղասպանությունը։  Սա հասկանալու համար հարկավոր է ցեղասպանության շաբլոն տեսարան պատկերացնել։ Տվյալ ազգի՝ սրի քաշվող միլիոնավոր ներկայացուցիչներ և տվյալ ազգի ուրիշ միլիոնավոր ներկայացուցիչներ, ովքեր անմռունչ սպասում են սրի քաշվելու իրենց հերթին։  Ավելի ճիշտ՝ չեն սպասու

Հայոց կոտորածները նախապատրաստել ենք ինքներս՝ որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը գրում է․


«Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան»


20-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

(հատված)


Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ցեղասպանությունը ցեղասպանված ժողովրդի ինչպիսի հատկանիշներ է ի ցույց դնում, մտածե՞լ եք, թե ինչպես է հնարավոր դառնում ցեղասպանությունը։

Սա հասկանալու համար հարկավոր է ցեղասպանության շաբլոն տեսարան պատկերացնել։ Տվյալ ազգի՝ սրի քաշվող միլիոնավոր ներկայացուցիչներ և տվյալ ազգի ուրիշ միլիոնավոր ներկայացուցիչներ, ովքեր անմռունչ սպասում են սրի քաշվելու իրենց հերթին։

Ավելի ճիշտ՝ չեն սպասում իրենց հերթին, այլ մի ներքին հույս ունեն, որ այդ ճակատագիրը կշրջանցի իրենց։ Հենց նոր բոլորի և յուրաքանչյուրի աչքի առաջ իրենց նման բազմության սրախողխող արեցին, բայց յուրաքանչյուրը և դեռևս կենդանի բոլորը, միևնույն է, մի ներքին համոզմունք և հույս ունեն, որ նույնը իրենց հետ տեղի չի ունենա։

Յուրաքանչյուրն ինքն իրեն վստահեցնում է, թե տեղի ունեցողը կշրջանցի իրեն, տեղի ունեցողը իրեն չի վերաբերում և ուրեմն՝ ավելի լավ է ինքը չխառնվի, և բռնությունը գուցե չնկատի իրեն։

Ինձ միշտ զարմացրել են այն տեսարանները, երբ մի տասնյակ՝ թեկուզ զինված մարդիկ գնդակահարության և խոշտանգումների են քշում հազարների. թեկուզ անզեն և հյուծված հազարների։ Թեկուզ զինված՝ տասնյակները անզոր են թեկուզ անզեն՝ հարյուրյակների, հազարների դեմ։

Նույնիսկ եթե անզոր չեն, եթե անգամ նրանց շանսերը հավասար են, եթե նույնիսկ հավասար չեն. չէ՞ որ քշվողների 90 տոկոսի վերջը խիստ կանխատեսելի է։ Եվ ուրեմն՝ եթե մեռնելն է, ինչո՞ւ չմեռնել արժանապատիվ, ինչո՞ւ անապատ քշվող հայերը չեն հարձակվել ու ջնջխել իրենց քշող ասկյարներին։

Մի պարզ պատճառով. զինված պահակախմբերի վրա առաջին հարձակվողները մեծ հավանականությամբ պետք է տեղում զոհվեին, նրանց հետևողները միայն պահակախմբի զենքին տիրանալու շանս պիտի ունենային։

Ահա այստեղ է խնդիրը. ոչ ոք չի ցանկացել լինել առաջին հարձակվողը, այսինքն՝ պոտենցիալ զոհը։

Դեռ ավելին, ոչ ոք չի ցանկացել լինել հարձակվողների երկրորդ խմբի մեջ, ոչ ոք չի ցանկացել վտանգել իրեն, ոչ ոք չի ցանկացել քայլ անել իրավիճակի փոփոխության ուղղությամբ։ Բոլորը հույս են ունեցել, որ ուրիշ ինչ-որ մեկը, ինչ-որ ուրիշներ իրենց փոխարեն կպայքարեն էլ, կազատագրեն էլ, կզոհվեն էլ, և իրենք կվայելեն այդ ուրիշների կյանքի գնով ձեռքբերված ազատությունը։

Սպանդանոցի ճանապարհին բոլորը սպասել են, որ հայտնվի որևէ մեկը, որ անի այն, ինչն այնքան պարզ ու տրամաբանական է թվում, ինքնին ենթադրվող ու հասկանալի։

Բոլորը սպասել են, որ այդ մեկը կհայտնվի, բոլորը համոզված են եղել, որ այդ մեկը իրենք չեն։ Բոլորը զարմացած են. մի՞թե չկա այդ մեկը, բոլորը թուքումուր են անում բոլորին՝ այդ մեկը դառնալ չցանկանալու համար։ Բոլորը փորձում են քշվող մահապարտների անծայրածիր շարքում աննկատ մնալ, մինչև հայտնվի այն մեկը, որ հայտնի չէ, թե ով է, բայց յուրաքանչյուրին հայտնի է, որ դա ինքը չէ, յուրաքանչյուրին հայտնի է, որ ենթադրվող անելիքը իր անելիքը չէ, յուրաքանչյուրին հայտնի է, որ իր անելիքը մահապարտների շարքում անմռունչ և հնազանդ քայլելն է՝ շառից և փորձանքից հեռու։

Այս մտածողությունն է հնարավոր դարձնում ցեղասպանությունը, սա է կոչվում ցեղասպանության մեխանիկա։ Որևէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան։ Հայոց կոտորածները տարիներ են տևել, բայց դրանք նախապատրաստվել են երկար դարերի ընթացքում, և դա ոչ թե ուրիշներն են նախապատրաստել, այլ մենք ինքներս՝ որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ։ Այս ամենը չեմ գրում պատմական վերլուծություն անելու համար. դա թող անեն պատմաբանները՝ Սերժ Սարգսյանի ստեղծելիք հայթուրքական համատեղ հանձնաժողովում։

Շատ ավելի կարևոր է հասկանալ այսօրվա, ընթացիկ քաղաքական և հանրային պրոցեսների պատմական իմաստը, ձևակերպել այն մարտահրավերը, որ ծառացած է մեր առաջ, և որի դեմ պայքարը միավորել է մեզ. դա նույն՝ ցեղասպանության մեխանիկան է։ Այսօր, հենց հիմա Հայաստանի ժողովուրդը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդությամբ պայքարում է ինքն իրեն ցեղասպանության մեխանիկայից դուրս դնելու համար։

Սա մի փոփոխություն է, որի արդյունքում մարդը տվյալ երկրի բնակչից վեր է ածվում քաղաքացու, և ուրեմն՝ որևէ մեկի դեմ տեղի ունեցող ապօրինությունը համարում է ի՛ր դեմ տեղի ունեցող ապօրինություն, այդ ապօրինության դեմ պայքարը համարում է իր անձնական գործը, իրեն պատասխանատու է զգում այն վիճակի համար, որ հաստատված է այսօր, իրեն պատասխանատու է զգում այն վիճակի համար, որ հաստատված կլինի վաղը, և ուրեմն՝ պատրաստ է իրենից կախվածը անել՝ անարդարության և ապօրինության դեմ պայքարին աջակցելու, այդ պայքարը խթանելու և նրա անշրջելի և վերջնական հաղթանակին հասնելու համար։

Մեծ հաշվով, այս պայքարի, քաղաքացիական պայքարի հիմքում ընկած է «ցեղասպանություն» տերմինի, հասկացության ասոցիատիվ ընկալման փոփոխությունը։

Հայ ավանդական մտածողությունը «ցեղասպանություն» հասկացությունը նույնացնում է «թուրքի», այսինքն՝ թշնամու, արտաքին աշխարհի թշնամական գործողությունների հետ։ Նոր հայաստանյան մտածողությունը երևույթը փորձում է ընկալել ինքնահայեցման միջոցով, փորձում է ընկալել երևույթի ներքին պատճառները, որ թաքնված են ցեղասպանված ժողովրդի, այսինքն՝ մեր իսկ մտածողության հիմքում։ Ավանդական մտածողությունը ցեղասպանության կանխարգելումը, այսինքն՝ կրկնության բացառումը կապում է արտաքին աշխարհում փոփոխություններ հարուցելու հետ (ցեղասպանության միջազգային ճանաչում և այլն), նոր մտածողությունը շատ ավելի կարևոր է համարում ներքին փոփոխությունները, փոփոխությունները հանրային մտածողության և հանրային հարաբերությունների ոլորտում։

Նման մոտեցումը հենվում է այն գիտակցության վրա, որ ցեղասպանության մեխանիկան այսօր էլ թելադրում է մեր հանրային մտածողության և հարաբերությունների կերպը, կանխորոշում մեր հանրային և անհատական վարքագիծը։ Անարդարությունը, ապօրինությունը, լկտիությունը, բեսպրեդելը ասկյարի նման այսօր էլ մեզ զրկում են հայրենիքից, և մեզնից յուրաքանչյուրը հույս ունի, որ ինքը չի դառնա ապօրինության զոհ, և նման ճակատագրից խուսափելու համար հարկավոր է լուռ ու մունջ ապրել որպես հնազանդ հպատակ։

Այսպես, թերևս, մտածում էին Երևանի Բուզանդի փողոցի բազմաթիվ բնակիչներ, երբ լսեցին Պողոս Պողոսյանին սպանելու լուրը։ Բուզանդի փողոցի բազմաթիվ բնակիչներ մտածում էին, թե իրենք չեն դառնա քոչարյանական բեսպրեդելի զոհը, քանի որ չէին հանդիպում նրան ու չէին ասում «Բարև, Ռոբ»։

Եվ ուրեմն՝ Քոչարյանի թիկնազորը սամասուդի չի ենթարկի իրենց, քանի որ իրենք իրենց տներից դուրս էլ չեն գալիս։ Բայց սխալվում էին Բուզանդի փողոցի այսպես մտածող բնակիչները, որովհետև շատ չանցած Քոչարյանի կարմիր բերետավորները նրանց դուրս վռնդեցին իրենց իսկ տներից։ Երբ Բուզանդի փողոցի բնակիչներին դուրս էին շպրտում իրենց տներից՝ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանը իրեն պաշտպանված էր զգում, նրան թվում էր, թե տեղի ունեցողը չի առնչվում իր հետ, նրան թվում էր, թե բեսպրեդելը չի հասնելու իրեն։

Բայց հասավ. իհարկե, ոչ թե իր տան մեջ, այլ միայն շենքի մոտակայքում։ Երբ Մարտի 1-ին բեսպրեդելը գնդակահարում էր Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Տիգրան Աբգարյանին, մյուսներին, Արթուր Սահակյանի «Ռադիոլուրը» ինֆորմացիոն աջակցություն էր հասցնում մարդասպաններին՝ ստահոդ լուրերի տարածման առաջնային խողովակ դառնալով։

Արթուր Սահակյանը գաղթական է հիմա, և նրա բախտը բերել է. նրա փոխարեն մարդասպանները հոշոտել են իր հանրապետական ընկերոջը, նույն մարդասպանները, որոնց թիկունքին էին Արթուր Սահակյանը և նրա հանրապետական սպանված բարեկամը՝ 2008 թվականի մարտի 1-ին։

Այս մարդիկ՝ Արթուր Սահակյան, Գագիկ Պողոսյան, Շահեն Հովասափյան, Պողոս Պողոսյան, Լևոն Գուլյան՝ անմռունչ դեպի Դեր Զոր քշվող նահատակներից են, ցեղասպանության մեխանիկայի զոհեր, որոնք ուրիշների հետ տեղի ունեցողը իրենց հետ տեղի ունեցող չեն համարել, իսկ երբ բեսպրեդելը հասել է իրենց՝ զարմացել են. մի՞թե չկա մեկը, որ այս ամենին, այս լկտիությանն ու ապօրինությանը վերջ դնի»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

«Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան»   20-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ  (հատված)   Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ցեղասպանությունը ցեղասպանված ժողովրդի ինչպիսի հատկանիշներ է ի ցույց դնում, մտածե՞լ եք, թե ինչպես է հնարավոր դառնում ցեղասպանությունը։  Սա հասկանալու համար հարկավոր է ցեղասպանության շաբլոն տեսարան պատկերացնել։ Տվյալ ազգի՝ սրի քաշվող միլիոնավոր ներկայացուցիչներ և տվյալ ազգի ուրիշ միլիոնավոր ներկայացուցիչներ, ովքեր անմռունչ սպասում են սրի քաշվելու իրենց հերթին։  Ավելի ճիշտ՝ չեն սպասու
Հայոց կոտորածները նախապատրաստել ենք ինքներս՝ որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ․ Փաշինյան
Ոչ անհայտ պաշտպաններից մեկը պոռթկաց և ասաց՝ մեր սերունդների առջև ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար. Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից
Ոչ անհայտ պաշտպաններից մեկը պոռթկաց և ասաց՝ մեր սերունդների առջև ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար. Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ անընդհատ ինքն իրեն հարց է տալիս՝ արդյո՞ք բարոյական տեսանկյունից արդարացված է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը, թե ոչ: Այս մասին նա խոստովանել է NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  Վենսի խոսքով, ողջ հակամարտության ընթացքում իր մտածելակերպը ձևավորվել է իր հավատքի ազդեցության ներքո: Նա պատմել է այն մասին, թե ինչպես է արդարացի պատերազմի քրիստոնեական հայեցակարգը պարտավորեցնում առաջնորդներին իրենց շատ բարդ հարցեր տալ այն մասին, թե արդյոք պատերազմ
Վենսը խոստովանել է, որ անընդհատ ինքն իրեն հարց է տալիս, թե արդյոք արդարացված է Իրանի դեմ ԱՄՆ-ի պшտերազմը
Ուկրաինայի հակամարտությունը պետք է ավարտվի տասը տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է lenta.ru-ն:   «Հուսով եմ, որ տասը տարի անց պատերազմը կավարտվի։  Եվ այդպիսով Ուկրաինան կդառնա անկախ, ազատ և ինքնիշխան երկիր»,-ասել է նա:
Հույս ունեմ, որ 10 տարի անց Ուկրաինայում պшտերազմը կավարտվի. Անգելա Մերկել
Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայրական երկրին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:  «Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Այսինքն՝ այն արտոնությունը, որ ստանում են հայերը, դա միշտ ինչ-որ մեկի հաշվին է, դա երկնքից չէ:  Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Սա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դա հայ ժողովուրդն է, մեր եղբայրական ժ
Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայրական երկրին. Պեսկով
🔺Ռուսաստանը հայտարարել է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը, ապա կարող է միակողմանիորեն դադարեցնել Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման վերաբերյալ 2013 թվականի համաձայնագիրը։  https://detq.info/arm/node/15798
Եթե ​​Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, Ռուսաստանը կդադարեցնի հանրապետությանը գազի, նավթամթերքի և ադամանդների մատակարարման համաձայնագրերը
Ըստ Փաշինյանի՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցությունները «տագնապ սերմանելու» համար են, իսկ փախստականների վերադարձի հարցը՝ «երկկողմ փակված»։
Մենք փախuտականների վերադարձի թեման փակել ենք․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական վարչակազմին գոհացնելու և արցախցիների նկատմամբ ատելության քաղաքականությանը հավատարիմ մնալու շրջանակում, փաշինյանական իշխանության քաղաքական պատվերով, վարչական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։  «Ադրբեջանի հետ կարճ փոխանցումներով փաշինյանական իշխանությունը փորձ
Ադրբեջանի հետ կարճ փոխանցումներով փաշինյանական իշխանությունը փորձում է արմատшխիլ անել այն ամենը, ինչը առնչվում է Արցախի պետականության հետ․ Տիգրան Աբրահամյան
Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, թեմերում և եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող շուրջ 200 քահանա հայրեր, այս մասին հայտնում են Մայր Աթոռից։  «Մինչ հավաքը հոգևոր դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեց Ճաշու ժամերգությանը, որից հետո Գևորգյան հոգևոր ճեմար
Ունայնամտություն է սանձազերծված բռնաճնշnւմները հիմնավորել Հայոց Եկեղեցու բարենորոգման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ․ Վեհափառ Հայրապետ
Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի հետ հարաբերություններում ծագող հարցերը լուծել փոխադարձ հարգանքի հիման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:   «Մենք նպատակաուղղված ենք տնտեսական, հումանիտար զարգացմանը, մենք նպատակաուղղված ենք փոխադարձ հարգանքի հիման վրա այն հարցերի լուծմանը, որոնք կապված են այս տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների հետ»,- լրագրողներին ասել է Զախարովան։
Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում փոխադարձ հարգանքի է տրամադրված. Զախարովա
Հարձակման թիրախում են  շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքային օբյեկտները:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանին հարվածների նոր ալիքի մասին
Լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Իրանը պատրաստ է հարստացված ուրանը դուրս բերել երկրի տարածքից, կեղծ է, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։  «Գործակալության կողմից հարցի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ սաուդյան այս լրատվամիջոցի տվյալները, ինչպես և բանակցությունների մանրամասների վերաբերյալ նրա մյուս լրատվական հաղորդագրությունները, կեղծ են»,- մեկնաբանել է Tasnim գործակալությունը։  Այն նաև նշել է, որ «հուշագրի տեքստում այսօրվա դրությամբ չկան որևէ առաջարկներ ուրանը դուր
ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Իրանը պատրաստ է հարստացված ուրանը դուրս բերել երկրի տարածքից, կեղծ է. Tasnim
Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, կամ կլինի մեծ գործարք բոլորի համար կամ ընդհանրապես ոչ մի գործարք: Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  «Ես պարտադիր կերպով խնդրում եմ, որ բոլոր երկրներն անմիջապես ստորագրեն Աբրահամյան համաձայնագրերը։ Եթե Իրանը ստորագրի համաձայնագիրն ինձ հետ, նրանց համար պատիվ կլինի մաս կազմել այս աննախադեպ համաշխարհային կոալիցիային։ Մերձավոր Արևելքը կլինի միասնական, հզոր և տնտեսապես ուժեղ, ինչպես, թերևս, աշխարհի ոչ մի այլ տարածք»։
Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, կամ կլինի մեծ գործարք բոլորի համար կամ ընդհանրապես ոչ մի գործարք. Թրամփ
https://ria.ru/20260521/lukashenko-2093843773.html
Բելառուսը ամբողջ ծավալով պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո
Հայ լեռնագնաց Գևորգ Գասպարյանը բարձրացել է աշխարհի ամենաբարձր գագաթ՝ Էվերեստ (8848 մետր)՝ այնտեղ ծածանելով Հայաստանի Հանրապետության դրոշը։ Ավելի վաղ Գևորգը նշել էր, որ նախնական պլանավորմամբ՝ Էվերեստի գագաթին հասնելը նախատեսվում է մայիսի 15–20-ն ընկած ժամանակահատվածում։
Հայաստանի դրոշը աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթին
Ռուսաստանն ակտիվ աջակցություն կցուցաբերի Կուբային. Զախարովա
Ռուսաստանն ակտիվ աջակցություն կցուցաբերի Կուբային. Զախարովա
ՌԴ-ն միջուկային ուժերի զորավարժությունների շրջանակում ռազմավարական նշանակության հրթիռային համալիրները տեղակայել է դաշտային դիրքերում՝ զորավարժությունների համար։ Հայտնում է Ռիա Նովոստին:  ՌԴ Պաշտպանության նախարարությունը զորավարժությունների ընթացքում ցուցադրել է Ռուսաստանի բալիստիկ հրթիռներով զինված ատոմային սուզանավերի ծովային փորձադաշտերի շրջաններ դուրս գալը: Ավիացիան մշակում է «Կինժալ» հրթիռների հատուկ մարտական մասերով սպառազինման և պարեկային շրջաններ թռիչքների գործողությունները: Հյուսիսային և խաղաղօվկիան
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բելառուս միջուկային զինամթերքի տեղափոխման մասին