Submitted by H.Aslanyan on
Րաֆֆի

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլևս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ

«Ցեղասպանության մեղսակից եւ մասնակից է նա, ով հրամայել է, կատարել է կամ վկայել է նախաստորագրումը կամ ընդունումը մի պաշտոնագրի, ըստ որի՝ հայ մարդու, ողջ հայության եւ Հայաստան պետության իրավունքների իրացմանը միտված միջազգային բոլոր հայցերը պետք է չեղյալ համարել՝ առանց մեր գերիների ու պատանդների ազատ արձակման եւ առանց արցախահայության երաշխավորված տունդարձի ու ժառանգության պաշտպանության»:

 Այս մասին գրում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մինսկի խմբի լուծարումը եւ որեւէ փոխադարձությունից զերծ ինքնիշխան միջանցքի քողարկված տրամադրումն էլ՝ առանց Արցախի կարգավիճակի վերջնական ճշգրտման եւ Հայաստանի Հանրապետության ամբողջականության վերականգնման, նույնպես նշանակում են ուղիղ համապատասխանատվություն պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ծանր ոճրագործությունների համար:

Նախընտրելի է՝ ավելի հակիրճ: Ալիեւի եւ Էրդողանի հետ մեկտեղ Փաշինյանն է, վրադիր էլ Միրզոյանն ու մյուսները, ովքեր հայ ժողովրդի ցեղասպանության եւ դրա շարունակման համար հաշվետու են միջազգային արդարադատության, հայրենի օրենքի եւ Աստծո առջեւ:

Ե՛վ դու, ե՛ւ դու… ձեզ պահեք ձեր չարորակ բառակույտերը և «քրիստոնյաների» հետապնդման թեմայով ձեր երեսպաշտ դիմումը: Պատրանքային խաղաղության դրոշը, հիմա նաեւ թուղթը պարզած՝ դուք, մանր բռնապետներ, ուղեցուցում եք երկրին ու ազգին դեպի պարտադրված նոր պատերազմ եւ պարտություն, մինչ ձեր իսկական կուռք հանդիսացող մեծ բռնապետները գործում են դեպի հաղթանակի ամբողջացում եւ ամրագրում:

Միեւնույնն է՝ դիմացը Թրամփն է, Պուտինը, Բրյուսելը կամ պարսից թագավորը՝ ամեն մեկն իր շահով եւ օրակարգով, բոլորը պետք է հարգեն այսօր անգամ ծնկի եկած Հայաստանն ու իր օրինակարգ իրավունքը, որովհետեւ վաղը հառնելու է:

Լրահոսած մնացյալը՝ խոսքը, գիրը, քայլը, երդումը, մինչեւիսկ ուրիշից գողացված «Ապագան այսօր է» կարգախոսը, առոչինչ են:

Ժամանակն է՝ համազգային զորաշարժով, համապետական լիազորությամբ, սահմանադրական իրավատիրությամբ շարժվելու, նման մարդկանց մուրճերն ու մանգաղները պատմության պահարան վերադարձնելու համար:

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ»,- գրում է Հովհաննիսյանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել