ՀՀ ԱԳ նախարարը Բուդապեշտում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կազմակերպած աշխատանքային նախաճաշին:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հարցերի: Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներում, ինչպես նաև ջանքերը խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ որպես տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր գործոն։
Ավելացնել նոր մեկնաբանություն