
ՀՀ ինքնիշխան տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան». Փաշինյան
Վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է ՀՀ ինքնիշխան տարածքի մոտավորապես 60 տոկոսը համարել «Արևմտյան Ադրբեջան»: Մենք բազմիցս ասել ենք, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում:
Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կա «Արևմտյան Ադրբեջան». սրանք Ադրբեջանի արևմտյան շրջաններն են. «Արևմտյան Ադրբեջան» չի կարող լինել Ադրբեջանի արևմտյան շրջանի տարածքից դուրս։ Դրա քննարկումը մեզ համար բացառված է, ակնհայտորեն, և ես կարծում եմ, որ դա իրավաչափ դիրքորոշում է»,- ասել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն