ՀՀ-ն մտադիր չէ շանտաժի ենթարկել ԵՄ-ին՝ պահանջելով արագ անդամակցություն․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ-ն մտադիր չէ շանտաժի ենթարկել ԵՄ-ին՝ պահանջելով արագ անդամակցություն․ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք օրենք ենք ընդունել ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Միևնույն ժամանակ, մեր ռազմավարությունն այն է, որ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, թե եթե մենք օրենք ենք ընդունել, ապա դուք պետք է մեզ ԵՄ ընդունեք արդեն 1 ամսից»,- Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի հանդիպմանը հայտարարեց նա։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ին ԵՄ-ում չընդունելու դեպքում էլ երկիրը շահած կլինի, քանի որ ժամանակակից ստանդարտներին համապատասխանող երկիր կլինի։
Ավելացնել նոր մեկնաբանություն