
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփել է իր այցը Սյունիքի մարզ, որտեղ նա ընդգծել ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը․ ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
«Մարտի 25-26-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի և տեղացիների հետ քննարկել են տնտեսական և մարզային նշանակության հարցեր։ Սյունիքի ճանապարհին՝ Արարատի մարզում, դեսպանն այցելեց նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հանդիսանում է խոշոր ամերիկյան ներդրում Հայաստանում և որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար։
Սյունիքի մարզում նա այցելել է «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ», որը մեկ այլ խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում։
Դեսպան Քվինը նաև այցելել է Սուրբ Հռիփսիմեի պատմական եկեղեցին, որտեղ ընդգծել է ամենուր Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունն պահպանելու կարևորությունը։ Գորիսում դեսպանը հանդիպել է Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն