Submitted by Անի Երյան on
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:  Նույն օրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնա

ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին

Նախնական կազդուրման և վերականգնման շրջանը հաղթահարելուց հետո քոթոթը տեղափոխվել է կենդանիների ապաստարան

ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողները արջի քոթոթի են փրկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Ըստ հաղորդագրության` զինծառայողները հուլիսի սկզբին ահազանգել են, որ Վայոց Ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթ կա։

Նույն օրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել են Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և բուժօգնություն ստանալու նպատակով։

Շուրջ երեք շաբաթ նախնական կազդուրման և վերականգնման շրջանը հաղթահարելուց հետո արջի ձագը տեղափոխվել է Ուրցաձորի Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի կենդանիների ապաստարան, որտեղ բնական միջավայրում կկազմակերպվի կենդանու հատուկ խնամքը՝ հետագայում քոթոթին վայրի բնություն բաց թողնելու համար։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն