Submitted by Անի Երյան on
Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանան իր առջև դրված պահանջը «հնազանդությամբ» կատարեց. Արագածոտնի թեմի հայտարարությունը    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.yerkir.am/hy/article/2025/09/17/299165   ©️ 1991 - 2025 Երկիր Օրաթերթ

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանան իր առջև դրված պահանջը «հնազանդությամբ» կատարեց. Արագածոտնի թեմի հայտարարությունը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.yerkir.am/hy/article/2025/09/17/299165 ©️ 1991 - 2025 Երկիր Օրաթեր

Արագածոտնի թեմի մամլո դիվանը հայտարարություն է տարածել․

«Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր` օգտագործել Տեր Հորը իշխանության կողմից նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և վարկաբեկելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Իր առջև դրված պահանջը Տեր Հայրը «հնազադությամբ» կատարեց:

Ինչ վերաբերում է Տ. Արամ քահանա Ասատրյանի հարցազրույցի ժամանակ հնչեցրած անհիմն և կեղծ մեղադրանքներին ու բամբասանքներին` նշենք, որ եկեղեցու հոգևորականաց դասը, անկախ իր նվիրապետական աստիճանակարգությունից, միմյանց և հավատացյալ հոտի նկատմամբ մշտապես դրսևորում են Քրիստոսի Ավետարանի սերն ու հոգածությունը: Եկեղեցում տիրարապետող է ոչ թե վախի, այլ սիրո, ներողամտության, հնազադության, մարդասիրության և աստվածսիրության ոգին:

Սրան զուգահեռ եկեղեցականները առաջնորդվում են նաև նվիրական կարգուկանոնով և ծառայասիրության բարձր գիտակցությամբ`եկեղեցու սրբությունը վեր դասելով սեփական հավակնոտություններից և կամայականություններից: Եկեղեցին և եկեղեցականներն առանց այս երկու հիմանսյուների, այն է` սիրո և կարգապահության, անկարող պիտի լինեն ամբողջանվեր և արդյունավետ ծառայելու Քրիստոսի Սուրբ Ավետարանին և հավատավոր մեր ժողովրդին:

«Իմաստուն տղան լսում է հոր խրատը, բայց ծաղրողը չի ընդունում հոր հանդիմանությունը» (Առակաց 13:1)»։

Ավելացնել նոր մեկնաբանություն