
Հս. Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հարավկորեացի զինվորականներին հղումով։
Միացյալ Նահանգները և Կորեայի Հանրապետությունը երկուշաբթի սկսել են «Ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները։ ԿԺԴՀ ԱԳՆ-ն այս զորավարժությունները որակել է «ագրեսիվ պատերազմի փորձ, որը թեժացնում է մթնոլորտը Կորեական թերակղզում»:
Ավելացնել նոր մեկնաբանություն