Submitted by H.Aslanyan on
Ալիև

Իբր պատերազմ չցանկացող Ալիևը վաշինգտոնյան հանդիպումից անմիջապես հետո լծվում է թշնամանքի ու ռազմատենչության նոր քարոզի

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ալիևը երեկ մեկ ժամանոց ելույթ է ունեցել օկուպացված Քարվաճառում։ Որոշեցի առանց ժամանակ կորցնելու ծանոթանալ ելույթին, քանի որ Թրամփի մոտ լավ դերասանություն էր անում, որ խաղաղության է ձգտում։ Պարզվեց ինչ, ելույթում հայ ժողովրդի նկատմամբ 4 անգամ կիրառում է «թշնամի» տերմինը, էական առաջընթաց է, ինչ խոսք, նախկինում 14 անգամ կկիրառեր։ Ուզում եմ նաև բառացի որոշ հատվածներ թարգմանել ելույթից, քանի որ ոչ բոլոր մասերն են ներկայացվում հայ հանրությանը։ 

📍«Մենք շարժվում էինք դեպի այն նպատակը, որ մեր հողերում ոչ մի սեպարատիստ չմնա։ Սեպարատիզմը պետք է արմատախիլ արվի և ոչնչացվի դեռ վաղ փուլում, և մենք հենց դա էլ արեցինք։ Մի քանի ժամ տևած հակաահաբեկչական գործողության արդյունքում սեպարատիստական խունտան ստորագրեց կապիտուլյացիայի ակտ։ Ստորագրվեց մի փաստաթուղթ, որը արտացոլում էր կեղծ «հանրապետության» ենթադրյալ փլուզումը։

Մեզ համար 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը նույնքան փառավոր և պատմական օրեր են, որքան նոյեմբերի 8-ը։ Այդ օրվանից ի վեր ադրբեջանական ժողովուրդը ապրում է խաղաղության մեջ և, համոզված եմ, շարունակելու է ապրել խաղաղության պայմաններում։ Դուք գիտեք, որ Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացը գրեթե ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին համապատասխանում են մեր շահերին։ Մենք հասել ենք մեր ուզածին, արգահատելի Մինսկի խումբը ապրում է իր վերջին օրերը։ Իրականում այն ոչինչ չէր արել և չէր էլ կարող անել։ Սակայն այն իրավաբանական առումով գոյություն ուներ, իսկ այժմ դրա վերջը հստակ տեսանելի է»։

📍«Մենք թշնամուց վրեժ լուծեցինք մարտադաշտում։ Մենք կրկին ցուցադրեցինք մեր ժողովրդի մեծությունը։ Մենք նրանց հետ չվարվեցինք այնպես, ինչպես նրանք՝ մեզ հետ։ Սակայն այն, ինչ նրանք արեցին, երբեք չի ջնջվի մեր հիշողությունից, ներառյալ Քելբաջարի ժողովրդի դեմ գործած պատերազմական հանցագործությունները։ Ցեղասպանությունը, Խոջալուի ցեղասպանությունը, մեր ժողովրդի դեմ այլ շրջաններում դրսևորված թշնամանքն ու վայրագությունը երբեք չեն մոռացվի, և չպետք է մոռացվեն։

Ես սա ասում եմ որպես պատերազմի հաղթանակած երկրի Գերագույն գլխավոր հրամանատար և որպես Հայաստանի հետ՝ պարտված Հայաստանի հետ հաշտության գործընթացի մասնակից։ Մենք չենք ուզում պատերազմ։ Մենք ուզում ենք խաղաղություն։ Բայց այդ արյունալի պատմությունը երբեք չպետք է մոռացվի։ Մենք չպետք է մոլորվենք քաղցր խոսքերով և միշտ պետք է զգոն լինենք։ Իհարկե, մեր Զինված ուժերը ամեն վայրկյան, ամեն օր պաշտպանում են մեր պետության շահերն ու անվտանգությունը։ Մենք հետևում ենք, տեսնում ենք և կբացահայտենք հնարավոր բոլոր վտանգների աղբյուրները։ Մենք շարունակում ենք հզորացնել մեր ռազմական ներուժը։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո մենք հազարավորներով ավելացրել ենք մեր հատուկ նշանակության ուժերի թիվը թե՛ Կասպից ծովում, թե՛ մյուս բոլոր զինված ուժերում — ես չեմ ցանկանում նշել հստակ թիվը, բայց այն մեծ է։ Ստեղծվել են նոր կոմանդո ուժեր»։

📍«Ադրբեջանական պետությունը և ադրբեջանական ժողովուրդը միավորվեցին բռունցքի պես։ Եվ մենք ընդամենը 44 օրվա ընթացքում ստիպեցինք Հայաստանին ստորագրել կապիտուլյացիայի ակտը։ 44-օրյա Հայրենական պատերազմը մեր փառավոր պատմությունն է։ Մենք ամեն օր առաջ էինք շարժվում։ Ոչ մի մարդ չէր լքում մարտադաշտը։ Չկար ոչ մի դասալիք։ Այսինքն՝ սա ցույց է տալիս մեր ժողովրդի բարձր հատկանիշները։ Սա վկայում է, որ մեր ողջ ժողովուրդը և Զինված ուժերը պատրաստ էին մահանալու Հայրենիքի համար։

Նրանց իսկ գնահատմամբ՝ հայկական բանակում եղել է 12,000 դասալիք։ Երբ ավարտվեց Հայրենական պատերազմը, Քելբաջարի, Լաչինի և Աղդամի մեծ մասը դեռ օկուպացված էր։ Սակայն կապիտուլյացիայի ակտի արդյունքում մենք Հայաստանին ստիպեցինք վերադարձնել այդ շրջանները մեզ, և նա ստիպված եղավ դա անել։ Այսինքն՝ Քելբաջարը ազատագրվեց առանց մի կրակոցի»։

📍«Եթե որևէ մեկի հիվանդ ուղեղում ծագի Ադրբեջանի դեմ սադրանք կատարելու մտադրություն, կարծում եմ՝ կրկին կզղջան դրա համար։ Այսուհետ մենք ապրելու ենք որպես հաղթանակած ժողովուրդ և հաղթանակած պետություն»։

📍«Նույնիսկ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո նրանք միջնորդների միջոցով ժամանակ էին խնդրում մեզանից՝ իրենց իրերը հավաքելու համար։ Եվ մենք իսկապես ժամանակ տրամադրեցինք։ Իսկ ի՞նչ արեցին նրանք։ Նրանք ամեն ինչ այրեցին և ծառերն կտրեցին։ Ինչպե՞ս կարող է մարդ նման բան անել։ Չէ՞ որ դա արեցին ոչ միայն սեպարատիստների ղեկավարները։ Նրանք դա արեցին զանգվածաբար։ Այսինքն՝ մենք պետք է հստակ գիտակցենք, թե ում դեմ ենք կանգնած և ով է մեր հարևանը։ Մենք երբեք չպետք է մոռանանք մեր անցյալը և միշտ զգոն լինենք։

Վստահ եմ, որ բոլոր այս գործոնները մեզ հնարավորություն կտան մշտապես լինել առավելության դիրքում։ Կրկին ասում եմ՝ մենք սա հայտարարում ենք որպես հաղթանակած ժողովուրդ։ Մենք չենք մոռանալու այդ չարությունն ու վայրագությունը։ Բայց մենք մտադիր չենք այլևս պատերազմել որևէ մեկի հետ։ Եթե բախվենք սպառնալիքի, ապա բոլորը կրկին կտեսնեն մեր երկաթե բռունցքը»։

Ալիևի ելույթի բազմաթիվ ռազմատենչ ու թշնամանք պարունակող դրույթներ նույնությամբ, անգամ բառացի առկա են նրա նախորդ ելույթներում։ Իբր պատերազմ չցանկացող Ալիևը վաշինգտոնյան հանդիպումից անմիջապես հետո լծվում է թշնամանքի ու ռազմատենչության նոր քարոզի։ Մարդը, ով «խաղաղության աղավնի» էր ձևանում Թրամփի մոտ, արդեն վերադառնալիս խոսում է, որ հայերը «թշնամի» են, «վայրագ», «մարդ չեն» ու ադրբեջանցի ժողովուրդը չպետք է մոռանա, թե ովքեր են իրենց հարևանները։ Խոսում է նաև, որ մշտապես պետք է լինեն առավելության դիրքերում Հայաստանի հանդեպ՝ նաև զարկ տալով հետագա ռազմականացմանը, ընդ որում, երբ ՀՀ իշխանություններն ասում են, որ այլևս չեն ուզում ընդլայնել ռազմական բյուջեն, քանի որ երանելի «խաղաղոթյունը» իբր եկել է։ Ու այս տրամաբանությամբ էլ ՀՀ ներկայիս իշխանությունները հայ հանրությանը առավոտից երեկո համոզում են, որ խաղաղությունը եկել է, պետք է այլևս չդիտել Ադրբեջանին որպես հակառակորդ։ Ալիևն էլ խոստանում է, որ եթե անգամ մեզ համոզեն մոռանալ, որ մենք հայ ենք, մոռանալ մեր ինքնությունը, պատմությունը, իրենք ոչինչ մոռանալ չեն ցանկանում։ Ահա այսպես էթնիկ զտում, բռնի տեղահանություն, ագրեսիվ պատերազմ ձեռնարկած Ալիևը իրեն թույլ է տալիս խոսել թշնամանքի լեզվով ու դառնալ «խաղաղության աղավնի»։ Մեծավ մասամբ՝ շնորհիվ հենց նույն Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի, ովքեր թե՛ հայ հանրության համար, թե՛ միջազգային գործընկերների հետ շփումներում օգնում են Ալիևի կոծկել իր իրական ու շատ վտանգավոր նպատակները, իսկ այդ նպատակների հետևանքների հետ բախվելու ենք մենք՝ հայերս, նաև մեր պետությունը ու դա լինելու է մեր խելքից, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունից, քանի որ Ալիևը մեզ հետ խոսում է շատ ուղիղ և առանց ձևականության․․․

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վարդան
Հարավային Կովկասի ճակատագրում 2023 թ. Արցախի անկումով տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն. իրանագետ
ԱԹՍ
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Վենս
Վենսն առաջարկել է անձամբ գլխավորել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները․ NYT
Ոստիկան
ՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Արցախ
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ջեյհուն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա
Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
ԱԺ
Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»