Submitted by H.Aslanyan on
Տաթ

Ի՞նչ է նշանակում՝ եթե Սահմանադրություն չփոխենք, ապա մեր պետության գոյությունը սպառնալիքի տակ է դրվում

Վաշինգտոնյան հանդիպումից անմիջապես հետոն ես իմ գրառման մեջ նշել էի՝ Հայաստանը չի ազատվել Ալիևի երազանքների ցուցակից։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

«Դրան հաջորդող շրջանում թե՛ Ալիևը, թե՛ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ շարունակում են հայտարարություններ անել ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին։

Օրինակ, երեկ Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն իր հարցազրույցի մեջ ասել է․

«Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս մնում են տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ։ Հետևաբար, արդեն այսօրվանից Հայաստանը պետք է սկսի նախապատրաստական աշխատանքներ՝ իր Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու համար։ Քանի որ առանց այս իրավաքաղաքական քայլի, խաղաղություն հնարավոր չէ։ Այսպիսով, եթե Հայաստանը հրաժարվի իր ստանձնած պարտավորություններից, ապա ԱՄՆ-ի առաջ ևս կդասվի որպես անվստահելի գործընկեր։ Իսկ նման բարդ պայմաններում, և հատկապես Թրամփի նման վճռական նախագահի միջնորդությամբ, դա հաստատ չի բխի Հայաստանի շահերից։ Այս գործընթացը ժամանակ է պահանջում, սակայն որքան երկարաձգվում է այն, այդքան ավելանում են խաղաղությանն ուղղված նոր ռիսկերն ու սպառնալիքները։ Սա կարող է հարցեր առաջացնել նաև Հայաստանի գոյության վերաբերյալ առհասարակ։ Այդ պատճառով անհրաժեշտ է անհապաղ ձևավորել հանրային կարծիք Հայաստանում, անցկացնել հանրաքվե և Սահմանադրությունից հանել տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ։ Դա անհրաժեշտ նախապայման է ձեռք բերված համաձայնությունների իրականացումն ապահովելու և դրանց իրավական ուժ տալու համար։ Հակառակ դեպքում ժամանակը կսկսի աշխատել Հայաստանի դեմ»։

Ի գիտություն ասեմ՝ նախաստորագրված համաձայնագրի ՀՈԴՎԱԾ IV-ում գրված է․ «Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց»։ Ավելին ՀՈԴՎԱԾ XII-ում գրված է․ «Կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում կառաջնորդվեն միջազգային իրավունքով և սույն Համաձայնագրով: Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում»:

Այսինքն՝ Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են հենց նախաստորագրված համաձայնագրի կետերին։ Դա քիչ է, դեռ մի բան էլ սկսել են ամերիկյան կողմի անունը շահարկել այս համատեքստում։

Կարելի՞ էր արդյոք Վաշինգտոնում այնպես բանակցել, որ այս թեման առհասարակ դուրս գա օրակարգից և Ադրբեջանը իրեն թույլ չտար այլևս միջամտելու ՀՀ Սահմանադրության հարցին, ըստ իս՝ այո, կարելի էր, քանի որ Ադրբեջանը նման պահանջ ներկայացնելու որևէ իրավունք չունի։

Ուշագրավ է նաև հետևել, որ Ադրբեջանի պաշտոնյաները վաշինգտոնյան հանդիպումից հետո անգամ երկու օր չեն կարողանում զսպել իրենց և սպառնալիքներ չհնչեցնել Հայաստանի հասցեին։ Ի՞նչ է նշանակում, որ եթե Սահմանադրություն չփոխենք Ադրբեջանի պահանջով, ապա մեր պետության գոյությունը սպառնալիքի տակ է դրվում։ Որքանո՞վ է այս ամենը համահունչ Ալիևի՝ Թրամփի ներկայությամբ խաղացած «խաղաղության աղավնի» դերի հետ․․․»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
ԱԺ
Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար