Submitted by H.Aslanyan on
աբբաս

Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին:

Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների  պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում:

«Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Մինչ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Մասուդ  Փեզեշքիանը պատրաստվում է պաշտոնական այց կատարել Հայաստան, հիշենք հայ մեծանուն գրող-բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խորիմաստ խոսքերը, որից բխում է այն միտքը, որ ընկերությունը նման է խոր արմատներ ունեցող ծառի․ որքան շատ ջրես, այնքան ավելի պտղաբեր և հաստաբուն կդառնա։

Այս գեղեցիկ փոխաբերությունը կատարելապես նկարագրում է մեր ժողովուրդների միջև եղած անսասան կապը՝ հարաբերություններ, որոնք սնուցվել են դարավոր մշակութային փոխանակման, փոխադարձ հարգանքի և համատեղ փորձի միջոցով։

Երկու ժողովուրդների ընդհանուր տոնակատարությունները, ինչպիսիք են Մեհրեգանը, Նավասարդը և Վարդավառը, ինչպես նաև Իրանում կենսունակ հայկական համայնքի ներկայությունը, որը սերունդներ շարունակ բարգավաճում է, և իհարկե, Իրանի և Հայաստանի փոխկապակցված պատմությունը, այս ամենն էլ երկու ժողովուրդների համակեցության հարուստ դրսևորումներ են։

Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից մեկն էր, որը 1991 թվականին ճանաչեց Հայաստանի անկախությունը. որոշում, որը ցույց է տալիս մեր հարաբերությունների խորությունը և կարևոր պատմական պահերին հարևանների կողքին լինելու մեր հանձնառությունը։

Իրանի և Հայաստանի միջև համերաշխությունը այսօր էլ շարունակվում է Իրանի բարգավաճող հայկական համայնքի միջոցով: Իրանահայերը երկրի ամենամեծ կրոնական փոքրամասնությունն են և ակտիվորեն ներգրավված են իրանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած խորհրդարանում ներկայացվածությունից մինչև մշակույթի պահպանումը՝ իրենց եկեղեցիների և հաստատությունների միջոցով, ինչը վկայում է Իրանի կողմից կրոնական բազմազանության նկատմամբ հարգանքի մասին:

Տնտեսական ոլորտում մեր գործընկերությունը նույնպես  վկայում է փոխշահավետ նմանատիպ իրողության մասին։

Այն փաստը, որ Իրանը նույնիսկ անարդար միակողմանի պատժամիջոցների պայմաններում մնացել է Հայաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը, ցուցիչ է, որ երկու երկրները միմյանց համար հուսալի գործընկերներ են: Մեր տնտեսությունների փոխլրացումը անթիվ հնարավորություններ է ընձեռում աճի և զարգացման համար, որոնք կարող են բարօրություն բերել մեր երկու ժողովուրդներին:

Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական հեռանկարն էլ ավելի է ընդգծում մեր հարաբերությունների ռազմավարական կարևորությունը։

Համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների  պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում։

Որպես բնական դաշնակիցներ, մեր ընդհանուր սահմանը ոչ միայն աշխարհագրական իրողություն է, այլև կամուրջ էներգետիկայի, տրանսպորտի, մարդկային կապերի և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում համագործակցության համար։

Իրանը շարունակում է անսասան մնալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունությանը աջակցելու գործում՝  հասկանալով, որ Հայաստանի անվտանգությունը, բարօրությունը և բարեկեցությունն այն է, ինչին ձգտում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, և դա նպաստում է մեր հարևանության ավելի լայն կայունությանը։

Իրանն իրեն պարտավորված է համարում աջակցելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և ընդգծում, որ անվտանգության և կայուն խաղաղության ապահովումն ու տարածաշրջանում ցանկացած ծրագրի իրականացումը պայմանավորված է բոլոր երկրների տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձ շահերի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև միջազգային սահմանների անփոփոխելիության և արտատարածաշրջանային երկրների ու ուժերի կողմից որևէ ձևով և որևէ անվան ներքո միջամտության բացառման սկզբունքներով։

Այդուհանդերձ, մենք լիովին գիտակցում ենք մեր առջև կանգնած հսկայական և դեռևս չօգտագործված ներուժը․ մեր ներկայիս առևտրի ծավալը միայն փոքր մասն է նրա, որ կարող է ձեռքբերվել առաջադեմ հաղորդակցային նախագծերի՝ օրինակ՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) միջոցով։ Այս կարևոր միջազգային միջանցքը, որ ունի տասներեք անդամ-երկիր, Իրանի հարավային նավահանգիստները կապում է Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Աֆղանստանի և Արևելյան Եվրոպայի երկրների հետ՝ տրանսպորտային ծախսերը կրճատելով 30 տոկոսով և տեղափոխման տևողությունը նվազեցնելով կիսով չափ։ Այս միջանցքի անդամ երկրները կանոնավոր խորհրդակցությունների միջոցով արդյունավետ քայլեր են ձեռնարկել նախագծի իրագործման ուղղությամբ և նշանակալի ձեռքբերումներ են արձանագրել, մասնավորապես՝ միջանցքի երկաթուղային ցանցի արագացված կառուցումը և Չաբահարի օվկիանոսյան նավահանգստի զարգացումը։ Այս ջանքերը կենսական դեր կունենան տարածաշրջանային անվտանգության բարձրացման և տնտեսական բարգավաճման գործում:

Մեր գործընկերության երաշխիքն է այն, որ հենվելով հզոր պատմական կապերի վրա՝ մենք կենտրոնանում ենք ապագայի հնարավորությունների վրա։ Մեր ժողովուրդների մշակութային սերտ կապերն են,  որոնք հատկապես արտահայտվում են իրանցիների պատշաճ հարգալից վերաբերմունքում իրենց հայազգի հայրենակիցների նկատմամբ, ամուր հիմք են ստեղծում, որի վրա կարող ենք կառուցել ավելի խոր քաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական համագործակցություն։

Հենց այս համատեքստում է, որ նախագահ Փեզեշքիանի այցը ձեռք է բերում հատուկ կարևորություն։ Այս այցը ոչ միայն նշանավորում է ևս մեկ դիվանագիտական ​​հանդիպում, այլև վերահաստատում է մեր համատեղ հանձնառությունը՝ մեր հարաբերություններում նոր հորիզոններ բացելու ուղղությամբ։

Պատմական կապերը, աշխարհագրական առումով մոտ գտնվելը, փոխլրացնող տնտեսությունները և համընկնող տարածաշրջանային շահերը միասին վերցրած հզոր թափ են հաղորդում համագործակցության ամրապնդմանը։Ապագային նայելով՝ մենք տեսնում ենք անսահման հնարավորություններ՝ սկսած համատեղ ենթակառուցվածքային նախագծերից, որոնք ֆիզիկապես կապում են մեր ժողովուրդներին, մինչև ակադեմիական փոխանակումներ, որոնք մեր մտքերն են միմյանց կապում, ինչպես նաև մեր զարգացումը խթանող էներգետիկ գործընկերություններից մինչև մշակութային նախաձեռնություններ, որոնք արժևորում են մեր ընդհանուր ժառանգությունը․ այս ամենը ստեղծում են փոխակերպող գործընկերության համար անհրաժեշտ տարրեր։ Այս ճանապարհին պատմական բարի կամքը, փոխադարձ վստահությունը, շոշափելի ընդհանուր շահերը և, ամենակարևորը, երկու մայրաքաղաքների քաղաքական կամքը կլինեն հարաբերությունների հետագա առավել ամրապնդման հիմնական հենասյուները։

Մեր առաջ բացվող ճանապարհը հստակ է։ Իրանն, ապավինելով մեր ընդհանուր պատմական անցյալին և մեր համատեղ ապագայի հորիզոններին, պատրաստ է համագործակցելու Հայաստանի հետ՝ գրելու երկարատև բարեկամության հաջորդ գլուխը.  գլուխ, որն, անկասկած, առավել մեծ բարօրություն և անվտանգություն կբերի ինչպես մեր երկու ժողովուրդներին, այնպես էլ տարածաշրջանին և նրա սահմաններից դուրս։ Իրանի և Հայաստանի հարաբերությունների ապագան շատ պայծառ է, և ոչ ոք չի կարող այն շեղել իր ուղուց»:

Հեղինակ՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչի

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան
Մակրոն
Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան. հայտնի է օրակարգը
ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը
Եմ
ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային
Տրանզիտ
Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ
Հիպերձայնային
ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ կիրառել հիպերձայնային զենք. Bloomberg
Արսեն
Թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի քաղաքական իշխանությունները Հայաստանի ու հայկական ինքնության դեմ մղվող իրենց քաղաքականության մեջ գործում են սիստեմատիկ ու ծրագրային
Լյայեն
Իրանի պատերազմի հետևանքները Եվրոպայում կարող են զգացվել դեռ ամիսներ կամ նույնիսկ տարիներ. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Նզպ
«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. Փաստ
Թրամփ
Ուկրաինան ռազմական առումով պարտություն է կրել․ Թրամփ
Պուտին
Պուտինը պատրաստ է Հաղթանակի օրվա առթիվ Ուկրաինայում հրադադար հայտարարել
Արարատ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
Եկեղեցի
Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է
Գերի
Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում․ «Արցախի միություն»
Անահիտ
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին
Նախկին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունում է Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը
Հարութ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը․ Հարութ Սասունյան
Հորմուզ
Հորմուզի նեղուցը շրջանցելու համար Պակիստանը 6 տարանցիկ միջանցք է տրամադրել Իրանին
Ինքնաթիռ
Երևանում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը
Նամակ
«Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Վանդալիզմ
Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
Ասրյան։
Ասրյանը Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հարցերը
Վարդան
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ․ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին․ իրանագետ
Եկեղեցի
Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը
Նիկոլ
Առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times
Գրոսսի
Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պատերազմից ի վեր. Գրոսի
Վիրապ
Նոր կենսաչափական անձնագրում պատկերված է նաև Խոր Վիրապը այն կողմից, որտեղից Արարատը չի երևում
Արցախ
Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. հրատապ կոչ՝ միջազգային կառույցներին
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
Վարդան
Իրանը մեղադրում է Բաքվին՝ իսրայելական գործողություններին ներգրավվածության մեջ. Ոսկանյան