Submitted by H.Aslanyan on
Մեսիջ

Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրք-ադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը և տարածաշրջանային կապերին։ «Առաջարկվող «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է՝ Իրանի ազգային անվտանգությունն ու ռազմավարական կապերը խաթարելու համար։ Այն նպատակ ունի խզել Իրանի ցամաքային կապերը Կովկասի հետ և ցամաքային շրջափակում սահմանել ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի վրա հարավից»,-ասել է նա։

Իրանը հստակ հայտարարել է, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին, քանի որ դա Մեծ Թուրանի ծրագրի մի մասն է։ Այս մասին գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հավելելով. ««Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչումը կհարվածի Իրանի տարածքային ամբողջականությանը՝ Իրանական Ադրբեջանը կարող է անջատվել Իրանից և միանալ թուրք-ադրբեջանական տանդեմին։ Բացի այդ, Իրանն այդ միջանցքն ընկալում է որպես Իրանը Կովկասից, Հայաստանից կտրելու հակաիրանական նախագիծ։ Իրանի համար կարևոր է ունենալ ուղիղ կապ Հայաստանի հետ և Հյուսիս-Հարավ միջանցքով՝ ՀՀ-ով ելք ունենալ դեպի Վրաստան ու Սև ծովի նավահանգիստներ: Իրանի մեսիջը հստակ էր՝ ԱՄՆ-Իսրայել տանդեմն ու նրանց տարածաշրջանային դաշնակիցները՝ Թուրքիա-Ադրբեջան-Փաշինյան եռյակը պատրաստ են կյանքի կոչել «Զանգեզուրի միջանցք» հակառուսական և հակաիրանական նախագիծը»։

Ըստ հեղինակների, Փաշինյանն ու թիմը, հանուն իշխանության, փողի և 2026 թվականին ամեն գնով վերարտադրվելու, պատրաստ են Հայաստանը դարձնել հակառուսական և հակաիրանական պլացդարմ՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով հայոց պետականության ու հայ ժողովրդի անվտանգության համար։

«Եթե Փաշինյանն ու քպական կլանը մնան իշխանության և, ուժայինների վրա հենվելով, կեղծիքներով և ընդդիմադիրներին բանտերը նետելով, 2026 թվականին կարողանան վերարտադրվել, ապա դա հանգեցնելու է հայոց պետականության կորստին ու Հայկական հարցի փակմանը, ինչի մասին երազում են Անկարան և Բաքուն։ ՀՀ-ում ազգային ու պետականամետ ուժերը, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին, պետք է հասնեն իշխանափոխության. դա արդեն ներքաղաքական հարց չէ, այլ պետության ու հայրենիքի փրկության օրակարգային թիվ մեկ հարց»,-գրում է ալիքն ու հավելում, որ սեփական կամքով թուրքական լոբբին ՀՀ-ում իշխանություն չի զիջելու»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Պենտագոն
Տվյալներ՝ Ուկրաինայի և Իրանի մասին․ ինչպես է Պենտագոնի պաշտոնյան գործակցել մամուլի հետ
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին
Գերի
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
ԱՄՆ
Պենտագոնը պատրաստվում է կրճատել Թրամփի առաջարկած «ռեկորդային» ռազմական բյուջեն․ Politico
Ուկրաինա
Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները
ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն հայտնել է` Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի
Տիգրան
Փաշինյանի՝ Ադրբեջանին տված Սահմանադրության փոփոխության խոստումն իշխանությանը մտցրել է փակուղի․ Աբրահամյան
Նեթանյահու
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը
Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև․ Պեսկով
Պուտին
Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ Եվրոպայի հետ, բայց պատրաստ է դրան․ Պուտին
Զելենսկի
Զելենսկին հայտնել է ռուսական երկու Սու-34 ոչնչացնելու մասին
Մոհեբ
Իրանը պահանջել է ԱՄՆ-ից ապացույցներ, որ Հորմուզի նեղուցը մաքրվել է ականներից․ Մոհեբի
Ուկրաինա
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
Սիբիգա
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել նույնիսկ տարածքային հարցերը․ Սիբիգա
Ալիև
Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
Բուլղարիա
ՀՀ-ն ու Բուլղարիան կընդլայնեն համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտում
Վարդան
Հարավային Կովկասի ճակատագրում 2023 թ. Արցախի անկումով տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն. իրանագետ
ԱԹՍ
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Վենս
Վենսն առաջարկել է անձամբ գլխավորել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները․ NYT
Ոստիկան
ՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Արցախ
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ջեյհուն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա
Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները