Submitted by H.Aslanyan on
Իսրայել

Իսրայելական օդուժը թիրախավորել է սիրիական մի քանի շրջաններ

Իսրայելական ռազմական ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից հարավ գտնվող Ալ-Քիսուա բնակավայրի, ինչպես նաև Դարաայի և Կունեյտրայի նահանգների ռազմական հենակետերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է սիրիական ​​հեռուստատեսությունը:

Միևնույն ժամանակ իսրայելական ցամաքային ուժերը ներթափանցել են Դարաայի և Կունեյտրայի նահանգների մի քանի շրջաններ՝ թիրախավորելով զորանոցներ։

Դամասկոսի բնակիչները հայտնել են, որ Դամասկոսի, Կունեյտրայի, Դարաայի և սիրիա-լիբանանյան սահմանի մոտակայքում լսվել են ցածր բարձրության վրա թռչող օդանավերի ձայներ,  ինչպես նաև լսվել են մի քանի պայթյուններ։

Իսրայելական բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը հայտնել է, որ «Սիրիայի հարավում մարտական ​​տեխնիկայի և ռազմական ուժերի առկայությունը վտանգ է ներկայացնում Իսրայելի քաղաքացիների համար»՝ ընդգծելով, որ իսրայելական բանակը «կշարունակի աշխատել ցանկացած սպառնալիքի վերացման ուղղությամբ»։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ  իսրայելական օդուժն «ուժգին հարձակումներ է գործում Սիրիայի հարավում»՝ ընդգծելով, որ «սիրիական բանակի ցանկացած փորձ՝ կառուցելու և ընդլայնելու իր կարողությունները հարավային Սիրիայի տարածքներում, կդիմավորվի կրակով»:

Այս զարգացումները տեղի են ունեցել Սիրիայում Ազգային երկխոսության համաժողովի ամփոփիչ հայտարարության հրապարակումից ժամեր անց, որով սիրիական իշխանությունները դատապարտել են Իսրայելի ներխուժումը սիրիական տարածք՝ կոչ անելով Իսրայելին անհապաղ հեռանալ երկրի հարավից:

Իսրայելական ուժերը փետրվարի 26-ի առավոտյան հետ են քաշվել Դարաայի և Կունեյտրայի գյուղական շրջաններից՝ Սիրիայի տարածք ներխուժումից ժամեր անց։


 

 


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրամփ
Թրամփը մտադիր չէ ավարտել Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ ռազմակայաններին հարվածների պատճառով
Պատ
Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ
Վարդան
Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, հզոր պետություն, ինչն իրականում ուռճացված քարոզչական փուչիկ է․ իրանագետ
Տիգրան
Ադրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա, և Բաքվում նաև այս հարցում նահանջ չի կատարվել․ Աբրահամյան
Գագաթ
Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներին
Ուկրաինան
Ուկրաինան կորցրել է F-16 կործանիչ
Էրդողան
Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանն է վճարում Իսրայելի գործողությունների գինը․ Էրդողան
Թրամփ
Իսրայելը չի հարվածի Իրանին սեփական նախաձեռնությամբ՝ առանց Վաշինգտոնի խնդրանքի. Նեթանյահու
Թրամփ
Մենք շատ ուժեղ ենք հարվածելու Իրանին, քանի որ մեր հերթն է հարվածելու․ Թրամփ
Օկուպացված
Օկուպացված Արցախում հրդեհներ են. կրակը տարածվում է բնակավայրերի մերձակայքում
Նավ
Թուրքիան Կիպրոսին մեղադրում է իր սահմանները խախտելու մեջ
Ջալալ
Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում. մանրամասներ
ԱՄՆ
ԱՄՆ Սենատը քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին
Դրոշ
Բաքվում հայ ըմբիշի պատվին բարձրացվել է Հայաստանի եռագույնը
Զելենսկի
Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Թրամփի հետ հանդիպումից
Արայիկ
Բաքվում ավարտվել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները
Թրամփ
Սա Թրամփի հետ ունեցած իմ լավագույն հանդիպումներից մեկն էր. Նեթանյահու
Իհպկ
ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային
Լուդաթյան
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին
Զելենսկի
Զելենսկին ժամանել է ԱՄՆ․ նախատեսվում է Թրամփի հետ հանդիպում
Կարդ
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
Արարատ
«Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին
Համաս
Al Arabiya․ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում փուլային զինաթափմանը
Պուտին
Москва слезам не верит. Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով. քաղաքագետ
Էնդի
Լոնդոնը պատրաստ է բազմազգ ուժեր տեղակայել Ուկրաինայում. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Ցախալ
ՑԱԽԱԼ-ը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին սպանելու մասին
Հորմուզ
Իրանը և Օմանը փորձում են պայմանավորվել Հորմուզով նավագնացության վերսկսման շուրջ
Թրամփ
ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը․ Թրամփ
Զախարովա
ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը․ Զախարովա
Պուտին
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել