Submitted by H.Aslanyan on
Տաթ

Իշխանական քարոզիչները կեղծիքի նոր մակարդակի են հասել՝ սուտ տեղեկություն տարածելով, թե իբր «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքը դադարեցրել է գործունեությունը

Ես նախորդիվ գրել ու խոսել եմ, որ ՀՀ իշխանությունները ու նրանց սպասարկող քարոզչական ապարատը փորձում են հայ հանրության աչքում Ադրբեջանի կեղծ խաղաղասիրական իմիջ ստեղծել՝ շատ հաճախ ուղղակի անտեսելով կամ չտեսնելու տալով Ադրբեջանի հնչող վտանգավոր ու զավթողական ծրագրերը։ Բայց Վաշինգտոնի հանդիպումից հետո իշխանական քարոզիչները կեղծիքի նոր մակարդակի են հասել՝ ուղղակի սուտ տեղեկություն տարածելով, թե իբր «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքը կամ դրան առնչվող կազմակերպությունները դադարեցրել են իրենց գործունեությունը։ Ես դրան իմ ալիքում մանրամասն անդրադարձել էի՝ բերելով հստակ փաստեր, որ այդ լուրը ԿԵՂԾ է։ Անգամ այդ զավթողական անունը կրող համայնքի ղեկավար, պատգամավոր Ազիզ Ալիքբերլին հերքեց այդ լուրը՝ ասելով, որ «Սա բացարձակ կեղծ լուր է։ Նման պնդումները գալիս են Հայաստանից․․․»։ Մի քանի այլ ադրբեջանցի պատգամավորներ ևս հերքել էին այդ լուրը։ 

Բացի այդ, ես գրել էի, որ վերոնշյալ անունով համայնքը անգամ նամակ էր հղել վաշինգտոնյան հանդիպումից հետո Ալիևին, որը դրվել էր Ադրբեջանի նախագահականի կայքում։ Այդ համայնքը շարունակում է լինել ակտիվ, անել հայտարարություններ ու միջոցառումներ։ 

Բացի համայնքի գործոնից, այդ թեման Ադրբեջանում նախադպրոցական, դպրոցական ու ԲՈՒՀ-ական կրթության մաս է։ Ես դա իմ ծավալուն հոդվածով փաստերով ցույց եմ տվել։ Այսինքն՝ Ադրբեջանում երեխան մեծանում է մտածելով, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանը «իր պատմական հողն է»։ 

Եվ այս վտանգավոր իրականության պայմաններում Հ1-ի եթերում Ալիևի ընդդիմադիր համարվող Արիֆ Յունուսովը, ով վերջին շրջանում չգիտես ինչու դարձել է փաշինյանական քարոզիչ, բացահայտ ստում է ու ասում, թե իբր այդ կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը ու, իհարկե, որևէ փաստական հակադարձում չի ստանում, որ դա հերքվել է հենց նույն Ադրբեջանից։ Լավ, որքա՞ն կարելի է ստել, ի՞նչի եք մարդկանց հիմարի տեղ դնում, ձեր հռչակած «իրական» Հայաստանը ստի ու կեղծիքի Հայաստանն է էլի փաստորեն, ընդ որում՝ ստում եք ոչ միայն Հայաստանի հետ կապված ամեն ինչի, այլ արդեն Ադրբեջանի թեմաներով։ 

Այսպես ե՞ք խաղաղություն կառուցում՝ մարդկանց ստերով կերակրելով, որ հետո կանգնեցնենք բարդ իրողությունների առաջ։ Ինձ համար այս վտանգավոր ջայլամային քաղաքականությունը ընկալելի չի ոչ մի առումով։ Ես բազմիցս ասել եմ, որ բոլորից շատ կուզեի տեսնել Ադրբեջանում քաղաքականության փոփոխություն, քանի որ ես եմ ամենօրյա ռեժիմով հետևում այդ թունավոր լրահոսին, բայց դա չկա այսօր, քանի որ ողջ Ալիևյան վարչակարգն է հիմնված հայատյացության ու զավթողական ծրագրերի վրա։ 

Ստերով ու հանրությանը հիմարացնելով խաղաղություն չեն կառուցում, բայց այսօր Հայաստանում պետության ղեկավարի գլխավորությամբ սուտը ասվում է այնքան հաճախ ու այնքան բարձր, որ դառնա իրողություն՝ ևս մեկ անգամ հիշեցնելով «Պատերազմը խաղաղություն է։ Ազատությունը ստրկություն է։ Տգիտությունն ուժ է», Օրուել «1984»-ի հայտնի խոսքերը․․․

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԺ
Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը