ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով՝ ընտրությունների դերը թերագնահատել կամ հակառակը՝ գերագնահատել պետք չէ, քանի որ առաջնային այլ նպատակներ կան։  «Ստեղծել ժողովրդի համար այլընտրանքային մի քաղաքական ուժ, որը հիմնված կլինի թե՛ ծրագրային պլատֆորմի վրա, և թե՛ կապահովի այնպիսի համախմբում, որ Հայաստանում հնարավոր լինի ծավալել համաժողովրդական շարժո

Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում․ Զուրաբյան

 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով՝ ընտրությունների դերը թերագնահատել կամ հակառակը՝ գերագնահատել պետք չէ, քանի որ առաջնային այլ նպատակներ կան։

«Ստեղծել ժողովրդի համար այլընտրանքային մի քաղաքական ուժ, որը հիմնված կլինի թե՛ ծրագրային պլատֆորմի վրա, և թե՛ կապահովի այնպիսի համախմբում, որ Հայաստանում հնարավոր լինի ծավալել համաժողովրդական շարժում։ Սա գլխավոր նպատակն է»,- թվարկեց ՀԱԿ փոխնախագահը։

Այդ համախմբման հիմքում կլինի՞ ՀԱԿ-ը, կմասնակցի՞ արդյոք ընտրություններին։ Այս հարցին ի պատասխան Զուրաբյանը հիշեցրեց, որ իրենք այն քաղաքական ուժն են, որը Հայաստանին բերել է անկախություն, ղեկավարել 7 տարի, հետագա քաղաքական գործընթացներում էլ լուրջ դերակատարություն է ունեցել։

«Բնականաբար, մենք բոլորս ունենք պատասխանատվություն։ Տեր-Պետրոսյանը՝ որպես հիմնադիր նախագահ, նույնպես ունի պատասխանատվություն այն ամենի համար, ինչ կատարվել է, որովհետև Հայաստանի հետագա ղեկավարները շեղվեցին այն գծից, որը նա նախատեսում էր խաղաղության հաստատման առումով՝ ուժի դիրքերից խաղաղության հասնելու ճանապարհով։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ խեղճ վիճակում է հայտնվել մեր երկիրը, ինչքան ծանր պարտությունների ու կորուստների բովով է անցել։ Այս պայմաններում ո՛չ հիմնադիր նախագահը, ո՛չ էլ այն քաղաքական ուժը, որը նա ղեկավարում է, չեն կարող անտարբեր մնալ»,- շարունակեց Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա քաղաքական դաշտում առայժմ չկա որևէ կուսակցություն կամ թիմ, որը միայն իր նեղ շրջանակներով կարողանար ձևավորել այդպիսի շարժում, այսինքն՝ դաշտում բացակայում է հեղափոխական թափ ունեցող ուժը, բայց այն պետք է ստեղծվի։ Զուրաբյանը վստահեցրեց, որ ամեն ինչ իրենց շուրջ չի պտտվելու, քանի որ պատրաստ են գործակցել այլ ուժերի հետ։

«Համագործակցությունը պետք է կառուցվի իրատեսական և պրագմատիկ քաղաքական սկզբունքների վրա։ Խոսքը վերաբերում է ոչ թե այն կեղծ խաղաղությանը, որը երկիրը հասցրել է այսօրվա վիճակին, այլ իրական ծրագրի, որի հիմքում դրված է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։ Այդ ծրագիրը պետք է ապահովի ոչ միայն կայուն խաղաղություն, այլև Հայաստանի տնտեսական զարգացումը։ Երևանը Մեղրիով կապող երկաթուղու կառուցման, մալուխային կապի ստեղծման, ավտոմոբիլային ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտություն պետք է լինի։ Այս ամենին պետք է գումարվեն տեխնոլոգիական լուրջ նախաձեռնություններ։ Առանց նեղ ոլորտներում ու խորշային տեխնոլոգիաներում առաջնային դիրքեր գրավելու, Հայաստանը չի կարող ապահովել իր կայուն տեղը համաշխարհային տնտեսական արևի տակ»,- ավելացրեց Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահը կարևորեց ժողովրդավարության ամրապնդումը, քանի որ Հայաստանում ներկայում ընթացող գործընթացներն ուղղված են ժողովրդավարության թուլացմանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հայ Ազգային կոնգրեսի ցավակցությունը Վահան Բայբուրդյանի մահվան կապակցությամբ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/03/10/1543430/  © 1998 - 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան, արևելագետ Վահան Բայբուրդյանը
Նա, ով սնվում է Իրանը ոչնչացնելու պատրանքներով, ոչինչ չգիտի պատմության և անցյալի մասին։   Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն։ Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն․ Փեզեշքիան
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անհետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Մարտի 10-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։   Շարունակվել է մտքերի փոխանակումը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որը կտրուկ վատթարացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի հետևանքով:   Լավրովը վերստին հայտնել է սկզբունքային դիրքորոշում՝ հօգուտ շուտափույթ դեէսկալացիայի և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն, ինչին ռուսական կողմն
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն․ Լավրովը՝ Արաղչիին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին և ընդգծել, որ Անկարան կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:   «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և որ Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա»,- հայտնել է գ
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա․ Ֆիդանը՝ Արաղչիին
Նա նշել է, որ կշարունակեն նավթ և գազ մատակարարել այն երկրներին, որոնք հուսալի գնորդներ են։
ՌԴ-ն բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի և գազի գները․ Պուտին
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ, գրել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարը։   «Արձակումների հաճախականությունը կաճի, իսկ հարվածների մասշտաբն ու շառավիղը կդառնա ավելի լայն»,-նշել է նա։  Կիսվել այս նյութով
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ․ ԻՀՊԿ-ի հրամանատար
https://www.msb.gov.tr/SlaytHaber/1952eadb6a6d432ab520aa44fa83c608
Իրանը ևս մեկ բալիuտիկ հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ. Թուրքիայի ՊՆ
ԱՄՆ-ը տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսությունների պաշտոնական կայքը։   Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո կտրուկ մեծացել է իրանական հրթիռային հարձակման վտանգը: Մասնավորապես նշվում է, որ մարտի 4-ին ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն իսկ ոչնչացրել են իրանական մեկ բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի
ԱՄՆ-ն տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասին՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Դրանից և ընդունելի առաջնորդի (ների) ընտրությունից հետո, մենք և մեր դաշնակիցներն կաշխատենք, որպեսզի Իրանը դուրս գա կործանման եզրից՝ դարձնելով այն տնտեսապես ավելի ուժեղ, քան երբևէ»,-նշել է նա։
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտnւլյացիա․ Թրամփ
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ընձեռում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին Իմեդի հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:  Նշվել է, որ Վրաստանը կարող է թե՛ իր ներդրումն ունենալ, թե՛ մեծապես օգուտ քաղել կայունությունից և բարօրությունից, որոնք հնարավոր են դարձել այս համաձայնագրի շնորհիվ։  Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է կառուցողական հարաբերություններ հաստատել Վրա
Վրաստանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունից. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ամերիկյան ցամաքային զորքեր Իրան ուղարկելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողության նպատակներին հասնելու համար. հայտնում է Time ամսագիրը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։  «Թրամփը չի բացառել նման հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ, իր կարծիքով, արշավի նպատակները կարող են իրականացվել չորս-հինգ շաբաթվա ընթացքում, թեև ընդունում է, որ ժամկետները կարող են ձգձգվել։ Նրա խոսքով՝ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ նպատակները չեն իրականացվել»,-
Թրամփը թույլ է տվել ցամաքային զnրքեր ուղարկել Իրան. Time
«Մենք կիրազեկենք ադրբեջանցի ժողովրդին գործընթացների ընթացքի մասին։ Մամուլում արդեն հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Ադրբեջանցի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած թշնամական ուժ իր դեմ կտեսնի մեր «Երկաթե բռունցքը»», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Մեր զինված ուժերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստվածության, և պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն. Ալիեև
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը արձագանքել է Նախիջևանի միջադեպին՝ շեշտելով՝ Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա:  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի զինված ուժերի կողմից երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի զինված ուժերի կողմից առանց որևէ ռազմական անհրաժեշտության։  Այս միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստ
Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին։    «Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունն այն է, որ հարվածներ հասցվեն միայն հակառակորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանական քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար»,- նշել է դիվանագետը։  «Մենք հենց սկզբից հայտարարել ենք՝ եթե տարածաշրջան
Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում․ Բայրամով
Ռազմական գործողությունների սկզբից կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ և ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել․ Արարատ Միրզոյան
Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար
Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ արբանյակային լուսանկարների հիման վրա Իրանում միջուկային նյութեր պարունակող օբյեկտների վնասվածքներ չի արձանագրել։   «Վերջին հասանելի արբանյակային լուսանկարների վերլուծության հիման վրա ԱԷՄԳ-ն Իրանի այն օբյեկտներում, որտեղ առկա են միջուկային նյութեր, վնասվածքներ չի հայտնաբերել»,- ասված է Գործակալության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ Իրանի վրա իրականացված հարձակումներից հետո միջազգային հանրության ուշադրության կենտրոնում
ԱԷՄԳ-ն Իրանի միջnւկային օբյեկտներում վնшսվածքներ չի հայտնաբերել
Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել սպանված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Այս որոշումը կայացրել է 88 բարձրաստիճան շիա հոգևորականներից բաղկացած խորհուրդը, DW-ին հայտնել են Իսլամական Հանրապետության աղբյուրները։  Իրանի կառավարությունը և լրատվամիջոցները դեռևս պաշտոնապես չեն հաստատել սա։  DW-ի աղբյուրների համաձայն՝ Մոջթաբա Խամենեիին ընտրելու որոշումը կայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ճնշման ներքո։  Ալի Խամենեիի մահից հետո Իրանը ժամանակավորապես կառավարվում է երեք
Ալի Խամենեիի որդին ընտրվել է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ