ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածներից մեկը հոսպիտալացվել է, 10-ի վիճակը բավարար է. նախարար
Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու:
Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության: Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»,- հայտնում է Անահիտ Ավանեսյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն